ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1975թ.

Ծնվել է 1943թ. ապրիլի 6-ին, Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1973-2006 թթ.)։ Դասավանդել է Գավառի պետական համալսարանում, այժմ Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենն է։ Աշխատակցում է Հայաստանի և Ռուսաստանի գրական և գիտական պարբերականներին («Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա», «Վոպրոսի լիտերատուրի», «Նովի միր», «Լիտերատուրնոյն օբզորենիե» և այլն)։ Եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ «Գրականագիտական հանդես»-ի խմբագիրը (2004-2006 թթ.)։ Շուրջ 15 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Այս հպարտ հանճարեղ լոռեցին (Հովհաննես Թումանյան), Եր., 2009։
2. Էպոսի պոետիկան (անգլերեն), ԱՄՆ, 2008։
3. Պատմության երգեհոնը (Եղիշե Չարենց), Եր., 2007։
4. Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները, Եր., 1990։
5. Գեղարվեստական պատում, Եր., 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճան» մեդալի։
2. 2003թ. արժանացել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2003 թ. արժանացել է Ֆրիտյոֆ Նանսեն հուշամեդալի։
4. 1985թ. արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի ամենամյա մրցանակի։

Հասցե՝ Երևան 28, Կիևյան 4/4, բն. 6,
հեռ. բն. 22-68-60, բջջ. 091 22 32 54