ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Փետրվարի 19-ին՝  Գիրք նվիրելու օրը ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում ժամանակակից գրողները գրքեր նվիրեցին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին և ներկաներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին և պատվոգիր հանձնեց դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Իզաբելա Խաչատրյանին: Աշակերտները նույնպես գրքեր նվիրեցին գրողներին: Օրը հագեցած էր գրքի և գրականության նկատմամբ սիրով ու հետաքրքրությամբ: