ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Փետրվարի 22-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կլոր սրահում հանդիպեց  Խաչատուր Աբովյանի անվան  Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին:  Ողջունելով ուսանողներին՝  Էդ. Միլիտոնյանը նշեց, որ հանդիպումները գրողների հետ կարևոր են երիտասարդների ընդհանուր զարգացման  ու գրականության իմացության համար: «Մենք սկսելու ենք  ժամանակակից գրողների հետ հանդիպումների շարք  համալսարաններում ու դպրոցներում,  որը կնպաստի ժամանակակից գրողների հետ ծանոթությանը,  նրանց ստեղծագործության իմացությանն ու  ընթերցանությանը: Ձեզ համար հատկապես կարևոր է գրականության իմացությունը, որովհետև ուսուցիչներ պիտի դառնաք և կրթեք ապագա սերունդներին»: Այնուհետև ՀԳՄ նախագահը պատասխանեց ուսանողների հարցերին: Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Ստորագրվեց հուշագիր Հայաստանի գրողների միության և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի միջև՝ համատեղ ծրագրի շրջանակներում աշխատանքների մասին: