Գրական կյանք

Վահան Սաղաթելյան – 70

Վահան Սաղաթելյան – 70 Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Ջավախք» հայրենակցական միության սրահում տեղի ունեցավ ճանաչված արձակագիր, հրապարակախոս Վահան Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված արարողություն։ Գրողին շնորհավորեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեց Վահան Սաղաթելյանի եռանդուն մասնակցությունը հայրենակցական միության աշխատանքներին և պարգևատրեց «Միության պատվավոր անդամ» պատվոգրով։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց Սաղաթելյանի դերը ժամանակակից […]

Կարդալ ավելին

ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյան

ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն   ընտրվել է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   Ակադեմիայի անդամ` Գրականության և գիտելիքի  տարածման համար:

Կարդալ ավելին

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ Դամասկոսում լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի պոետական ժողովածուն` արաբերեն, Տիգրան Գաբոյանի թարգմանությամբ: Ինչպես նշեց Էդ. Միլիտոնյանը, այն իր օտարալեզու 26-րդ գիրքն է և կարևորում է արաբերեն ժողովածուի լույսընծայումը, որովհետև արաբական երկրները հայ ժողովրդի հանդեպ բարեկամ ու հարազատ վերաբերմունք են ունեցել, ընդունել են ցեղասպանությունը՝ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, գրքում կան ստեղծագործություներ, որոնք առնչվում են […]

Կարդալ ավելին

ՈՆՑ ԵՂԵԼ ԵՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ…

ՈՆՑ ԵՂԵԼ ԵՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ… Պարոն Չավուշօղլի, տեսա ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներին՝ ցուցարար ուրուգվահայերին, ուղղված անձամբ Ձեր ձեռքի գորշ գայլերի նշանը և Ձեր փոխարեն կարմրեցի, գուցե Դուք էլ կարմրեցիք, բայց զրահապատ մեքենայում դա, ինչքան գիտեմ, ընդունված չէ։ Այդ նշանով ապացուցեցիք՝ շարունակում եք հպարտանալ ձեր նախորդ գիշատիչների սև գործով, ներկա գորշ գայլերի առաջնորդ Բախչելիի Էրդողանին ներկայացրած […]

Կարդալ ավելին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2018թ.-ից հետո այլ երկրներում հրատարակված գրքերի ու անթոլոգիաներում, հանդեսներում և թերթերում տպագրված ստեղծագործությունների ցանկը ներկայացնել ՀԳՄ միջազգային կապերի բաժին կամ ուղարկել herqard@yahoo.com  էլեկտրոնային հասցեով: Վերջնաժամկետը՝  ս/թ հոկտեմբերի 30-ը:

Կարդալ ավելին

Օրերս աշխատանքային այցով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում էր ՀԳՄ պատվիրակությունը

Օրերս աշխատանքային այցով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում էր ՀԳՄ պատվիրակությունը՝ նախագահ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բաժանմունքի առջև ծառացած խնդիրներ, գրական-ստեղծագործական հարցեր, ինչպես նաև Էդ. Միլիտոնյանը ՀԳՄ անդամատոմս հանձնեց վերջերս ՀԳՄ-ի շարքերը համալրած գյումրեցի երեք գրողներից գրականագետ, բան.գիտ. թեկնածու, դոցենտԿարինե Մարտիրոսյանին: Պատվիրակությունը հանդիպեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:  Իր խոսքի մեջ […]

Կարդալ ավելին

Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն

Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն Ստորև ներկայացնում ենք ՀԳՄ մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործություններից: ՆարեՎարուժանի *** Եվմիանփույթվայրկյանի Վեճիբոցումտաքացած` Առագաստըմերնավի Մենքպոկեցինքբարկացած։ Կապույտօվկիանի Լաջվարդծոցումթողնված` Դեռլողումէմերնավի Վերջինբեկորնօրհնված։ Կարինե Մանասյան ~~~ Ուզում եմ բառ դառնալ, որ քեզ ավելի մոտ լինեմ։ Ուզում եմ խոսք դառնալ, որ քեզ ավելի հարազատ լինեմ, որ ջերմությունդ զգամ, որ հասկանամ՝ կարոտդ որ լեզվով […]

Կարդալ ավելին

ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ

ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ Օրեր առաջ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նշեցինք մեծ բանաստեղծի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի 100-ամյակը: Բանախոսներից ոմանք գրքի բովանդակած ժամանակը, գործողությունները, Կարսի անկումը զուգահեռեցին մեր ժամանակի, 44-օրյա պատերազմի, Շուշիի անկման հետ։ Ով չի կարդացել, թող կարդա վեպը և ինքը իր խելքով չափի նմանությունը (թեպետ ասվում է՝ ամեն համեմատություն կաղում է), նաև իր մեջ գտնի […]

Կարդալ ավելին

Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բոլոր գրողներին Գրողների միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում սպիտակ թղթի հետ միշտ սեր ու պայքար ունենաք։ Թող բոլոր օրերը արժանի լինեն ձեզ։ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Կարդալ ավելին

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԱՍԵՐՆԵ՛Ր,

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԱՍԵՐՆԵ՛Ր, 44 օր շարունակիր հերոսական պայքարը մղող Արցախի Հանրապետության 150 հազարանոց  բնակչությունը հարկադրված էրդադարեցնել իր անհավասար կռիվը՝ այլոց հայրենիքներում Մեծ Թուրան ստեղծելու երազանքով հիվանդ թուրք-ազերի հրոսակների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան գրեթե պարտված էր, բայց իր և ուրիշ երկրների նենգ հնարներով կարողացավ ոչ միայն պահպանել գոյությունը, այլև իր երկրից, իր մշակութային և նյութական […]

Կարդալ ավելին