Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն

Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն

Ստորև ներկայացնում ենք ՀԳՄ մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործություններից:

ՆարեՎարուժանի

***

Եվմիանփույթվայրկյանի

Վեճիբոցումտաքացած`

Առագաստըմերնավի

Մենքպոկեցինքբարկացած։

Կապույտօվկիանի

Լաջվարդծոցումթողնված`

Դեռլողումէմերնավի

Վերջինբեկորնօրհնված։

Կարինե Մանասյան

~~~

Ուզում եմ բառ դառնալ,
որ քեզ ավելի մոտ լինեմ։
Ուզում եմ խոսք դառնալ,
որ քեզ ավելի հարազատ լինեմ,
որ ջերմությունդ զգամ,
որ հասկանամ՝ կարոտդ որ լեզվով ես երգում։ 

Ուզում եմ այն բառը դառնալ,
որը երբեք չես արտասանի,
միշտ կմնա սրտումդ ու դուրս չի գա,
չի կպնի ինչ֊որ օտար մեկին,
ու հավերժ քոնը կմնա։ 

Ուզում եմ բառ դառնալ,
որ խոսքիդ կարոտ չմնամ,
որ ձայնիդ անուն դնեմ,
ասեմ՝ անուշ էր, 
ոչ թե ասեմ, որ ձայնդ լռությունն է։ 

Ուզում եմ բառ դառնալ,
որ ձայնդ սիրեմ ավելի շատ,
քան երաժշտությունը։
Ուզում եմ բոլոր երաժշտական գործիքներում ձայնիդ նոտան փնտրել ու ոչ մի տեղ չգտնել։ 


Ուզում եմ բառ լինել,
որ քոնը լինեմ,
որ քեզնից սկսվեմ
ու քեզնով ավարտվեմ…

~~~

Հողից ծաղիկ ծլեց.
Իմ ու Քո սիրո պտուղն էր,
որը հետո պիտի ծաղիկ տար ու ծաղկեցներ։

Թերթիկների քանակի չափ իրար սեր ենք ասել…
Թերթիկներն օրեցօր ավելանում են։

Քամին որոշեց, որ սերմս Քո՛ մշակած հողի վրա պիտի ծաղիկ տա,
ու ես խոստացա ծաղկի թերթիկները Քո՛ սիրելի գույնով ներկել։
Տերևների վրա մեր ժպտացող դիմագծերը կնկարվի։
Արևի հետ խաղ կտանք ու շող կառնենք։
Արմատներով հողի մեջ սեր կլցնենք.
մյուս ծաղիկների ջրին սեր կավելացնենք ու դաշտի համար սիրո նշանաբանը մեր անունները կլինի։

Ծաղկից իմ ու Քո սիրո բույրն է գալու, որը հետո արբեցնելու է բոլորին։
Մենք՝ արդեն արբածներս, ջերմանում ենք արևի այն շողով, որը ՍԵՐ է կոչվում
ու Մենք էլ սիրո ծաղիկն ենք երկրում։

~~~

Մենք արևն էինք,
այն կետը, որը հեռվից գրկում է բոլորին։

Մենք ձեռք ձեռքի տված պարում էինք,
ու մեր ոտքերը շրջան գծեցին,
շողերն էլ զգեստս էին,
որ պարելուց շրջանից դուրս էր գալիս։

Մեր նոտաները անվերջ էին,
քանի որ մեր սրտերը չէին դադարում բաբախել։

Մի օր դու ուղղակի ավելին դարձար։
Քայլերդ ավելի մեծ դարձան ու մենք պոկվեցինք իրարից։
Դու մի նոր համաստեղություն դարձար,
քայլերով անսահմանություն գծեցիր,
հայացդ որ կետին նայում էր,
նույն տեղը մոլորակ էր հայտնվում…

Մնացի ես,
ու ես լուսին դարձա,
արցունքներս սառեցին օդում՝
աստղ դարձան, որ մենակ չմնամ…

Վիոլետա Լապտևա

Թա՜նկ  ես  ինձ  համար

Եվ  քո  արժեքը  բախտի   բերումում

Գրկումս   փարված՝մա՜յր  է  ինձ  կոչում։

Թանկ  լինելդ  չշփոթես   հանկարծ,

Այն  թանկության  հետ,

Որի  արժեքը  միշտ  նույնն  է  մնում

Գինն  է  ուղղակի  օրեցօր  աճում,

Այն  ծառի  նման,

Որ աճելով  հանդերձ  պտուղ  չի  տալիս։

Թա՜նկ  ես  ինձ  համար

Եվ  թո՛ղ  աշխարհը  գլխիվայր  շրջվի,

Օվկիանների  տեղ  երկինքը   հոսի,

Երկիրն  ամպերից   վերմակներ  կարի

Աստղերով    նախշի։

Դու  ինձ   մոտ   արի

Որ  արժեզրկվեն   խոսքերը   բոլոր

(Աչքերն  էլ  վաղուց  աղոթել  գիտեն,

Մոմի  փոխարեն` արցունքներ  հոսեն)։

Ու  արժևորվի   աչքերի   լեզուն։

***

Հուսահատությունը  ձեռքիցս  բռնել՝

Ընկերակիցն  է  իր  դարձրել։

Արդեն  խեղդվում  եմ  ծով  մեղկությունից,

Իմ  կողմ  շպրտվող  բախտաապտակից։

Եվ  ինձ  թվում  է՝ երկրի  արգանդում

Ես չձևավորված  մանուկ  մնացի։

Խեղդվում  եմ  արդեն  այս  անճարության

Բանվորը   լինելուց

(Երջանկությանը  տրվելու  համար

 փորձ  են  պահանջում)։

Ես  հուսավորված  ջահ եմ  պահանջում,

Որ  ջահավորեմ  սրահը  կյանքիս։

Սուգը  այնտեղից  թող  գահավիժի

Թող  փառավորվի  ապագան  գալիք։

Գալիքի   համար   ինձ   կմատաղեմ

Իմ  չապրած  կյանքի  կանաչաարտում

Միայն  թե   Վաղը  ամուլ  չմնա

Համբույրաձոնով  լցնի   ապագան։

***

Քո բացակայությամբ  ոչինչ  չի փոխվի,

Պարզապես  հոգիս  մի քիչ  կանձրևի։

Թախիծը  կթռչի  կարոտի  դաշտով

Եվ  կանհետանա  ստվերիդ  մեգում։

Ոտնատակերդ  մայթին  քսվելով

Չեն  նվագելու թավջութակի  պես

Դուռն  էլ  ինձ  ծանոթ  ձևով  չի  ճռռա,

Այլ  կփակվի   մի  խուլ   համրությամբ։

Քո  բացակայությամբ  ոչինչ  չի  փոխվի

Մեզ  էլ  չի   գրկի   Սերը  պատվական

Այլ  կտողադարձի՝

Քեզ  թողնելով  այսօրվան   կառչած

Ինձ՝վաղվան   թևանցուկ։

***

Հիմա   քնած   ես,փոքրիկս

Նինջը  կրկին  հաղթել  է  քեզ

Կարծես  նա  գիրք   է  կլանող,                                 

Իսկ   դու  նրան  կառչած  մի  տող։

Մեղմ   երազն  այն` կաթե  ցոլքով

Օրոր֊-օրոր  է   շշնջում

Մեղմ ժպտացող  հայացքիդ   դաշտում

Ծաղկանինջ  է   արդեն  վաղուց։

Սիրտը   իմ՝ ծով,սերդ՝մակույկ,

Օրոր֊֊-օրոր,փոքրիկ  նավազ,

Թո’ղ  դստրիկս   ննջի  խաղաղ

Քո գրկի մեջ ամռան գիշեր։

Հրաչուհի Լոռեցյան

  1. «Հայրենիքը մարդիկ են»

Հայրենիքը մարդիկ են:

Կորցրու՛ նրանցից մեկին և կհասկանաս,

Որ այլևս չկաս:

Հողը պոկվում է ոտքերիդ տակից,

Ձեռքերդ օտարանում են,

Մարմինդ հուղարկավորված է մնում

Հեռացող քարերի տակ:

Դու անցյալ չդարձող,

Ի՛մհայրենիքնես:

  1. «Որ չգնաս»

Սեւ քաղաքի անկյունները օծանելիքիդ բույրով պարուրեցիր,

Որ սիրտս չխառնի անքեզ օրերից:

Ինչ-որ կապույտ թախիծ,

Անգույն պահի աղմուկ,

Անբեմ ինչ- որ թատրոն, անշունչ մարդիկ բազում.

Ու շնչավոր մարմին,

Ու դու չկաս նորից,

Չես լինելու վաղը,

Չորս փայտերից անդին,

Արևների վերից,

Քո աղոթքի կողքից դու գալու ես կրկին,

Քայլելու ես հեռվից,

Ժպտալու ես երկնից,

Ու գալու ես նորից,

Տառերը չեն հերիքի,

Բառերը սուտ կլինեն,

Բայց եկել  ես հիմա,

Որչգնաս…

Գրետա Ալեքսանյան

ՎԱՐԴԵՆԻ

Թափառում եմ աշխարհի պատերի տակ՝

Պատմելով բոլորին,

Որ չեն եղել առանց քեզ գիշերներ

Եվ ցերեկներ էլ չեն լինելու։

Պարզապես

Իմ երևակայական կայարաններից

Անհասցե սլացող հարյուրավոր

Արագընթաց գնացքների մեջ

Նստեցնում եմ

Իրականության հետ անհաշտ հուշերիս

Եվ ուղարկում դեպի քեզ.

Զարմանալիորեն ետ են վերադառնում բոլորը՝

Պատառոտված օրավարտը

Լցնելով քո բույրով,

Որ չեմ հիշում,

Բայց գիտեմ՝ չեմ էլ մոռանա,

Այլ կփնտրեմ

Աշխարհի պատերի տակ,

Մինչ գտնեմ այն վարդենին,

Որի ծաղկաթերթերին

Հավերժական բույնս կհյուսեմ՝

Երևակայելով, թե դու էս՝

Քո անուշահոտ գիրկը՝

Խաբելով ինքս ինձ,

Որ չեն եղել առանց քեզ ցերեկներ

Եվ գիշերներ էլ չեն լինելու՝

Գիտակցաբար, թե առանց դրա

Նմանվելով Բակունցյան բզեզին…

***

Թվում է բոլորն են անցնում,

Այլ ոչ թե ես,

Իմ փոխարեն կայացնում որոշումներ՝

Արագացնելով ռիթմը

Ժամանակ առ ժամանակ

Սենտիմենտալ դարձող բնավորությանս

Եվ ասում՝

Նորից, չգիտեմ էլ որերորդ անգամ,

Դուրս արի փողոց,

Արդուկիր ճանապարհը ոտնահետքերովդ

Հենց այն ժամանակ,

Երբ մոլորակը կհագնի

Աստղիկներով գիշերազգեստ

Հենց քեզ համար,

Որ պատուհանների ապակիների մեջ

Ավելի լավ նշմարվի

Կանոնավոր շարժվող ձեռքերդ անօգտակար,

Որոնցով բաց թողեցիր

Քո մի կտոր ժամանակը խաղաղվելու։

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ

Եթե ես քոնը լինեի այնքան,

Որքան դու ես իմը,

Աշխարհը կդառնար օրինաչափ

Եվ ես վաղաժամ կկորցնեի

Իմ հարավը,

Քո հյուսիսն էլ կկորցնեի՝

Անպատասխան թողնելով

Զգացմունքներիս հարցաշատ

Ու մոլորված երամին։

Կդադարեի ինձ Աննա Կարենինա

Երևակայել

Եվ իմ Վռոնսկու պարգևած

Ծանր սիրո քաղցրությունը չզգալով՝

Կխեղդվեի

Էլի ու էլի քո ափերում,

Ուր երբեք նավահանգիստ չգտա։

Վախենում եմ քոնը լինել.

Ես իմն եմ։