Օրերս աշխատանքային այցով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում էր ՀԳՄ պատվիրակությունը

Օրերս աշխատանքային այցով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում էր ՀԳՄ պատվիրակությունը՝ նախագահ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բաժանմունքի առջև ծառացած խնդիրներ, գրական-ստեղծագործական հարցեր, ինչպես նաև Էդ. Միլիտոնյանը ՀԳՄ անդամատոմս հանձնեց վերջերս ՀԳՄ-ի շարքերը համալրած գյումրեցի երեք գրողներից գրականագետ, բան.գիտ. թեկնածու, դոցենտԿարինե Մարտիրոսյանին:

Պատվիրակությունը հանդիպեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:  Իր խոսքի մեջ Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ ՀԳՄ բաժանմունքին մշտապես աջակից լինելու համար:  Քննարկվեց նաև գրական կազմակերպության հողատարածքի հետագա շահագործման հարցը: