Վահան Սաղաթելյան – 70

Վահան Սաղաթելյան – 70

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Ջավախք» հայրենակցական միության սրահում տեղի ունեցավ ճանաչված արձակագիր, հրապարակախոս Վահան Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված արարողություն։ Գրողին շնորհավորեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեց Վահան Սաղաթելյանի եռանդուն մասնակցությունը հայրենակցական միության աշխատանքներին և պարգևատրեց «Միության պատվավոր անդամ» պատվոգրով։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց Սաղաթելյանի դերը ժամանակակից հայ արձակում և հրապարակախոսական դաշտում։ Վահան Սաղաթելյանը տարիներ առաջ արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան «Տարվա լավագույն գիրք» անվանակարգին։ ՀԳՄ նախագահը Սաղաթելյանին պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, ինչպես նաև հուշանվերով։

Գրողի մասին ելույթներ ունեցան Հայաստանի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, «Հայաստան» ամսագրի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և ուրիշներ։