Շնորհանդեսներ

Մերօրյա առասպելապատում

Մերօրյա առասպելապատում Մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակի ցերեկույթ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ առաջին անգամ հայերեն թարգմանված «Պենելոպե» վեպի (թարգմանիչ՝ Կարինե Խոդիկյան, «Անտարես» հրատարակչություն) շնորհանդեսը: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ռուսլան Սաղաբալյանը, ով հրաշալի գիտեր Գոհար Մարկոսյան-Կասպեր մարդուն, գրողին, նրա ապրած ժամանակը, վստահեցրեց, որ 90-ական թվականների՝ […]

Կարդալ ավելին

Հայկական հարցին զորակցելը, ազնիվ մոտեցում ցուցաբերելը ՝ մարդ լինելու չափանիշ

Հայկական հարցին զորակցելը, ազնիվ մոտեցում ցուցաբերելը ՝ մարդ լինելու չափանիշ Ապրիլի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Հովսեփ Հայրենու (Բելգիա) հետ: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակներին, նշեց, որ հայ ժողովուրդն իր գործնական քայլերով, վերլուծություններով փորձում է պաշտպանել իր Դատը: Այս առումով հետաքրքիր համարելով այն աշխատանքը, որ կատարվում […]

Կարդալ ավելին

Պոեզիայով ապրելով – ապրեցնելով

Պոեզիայով ապրելով – ապրեցնելով Մարտի 21-ին, ՀԳՄ-ի և Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ, ՀԳՄ-ի` Լ. Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակում, որը հիմնադրվել է 2013 թ. ապրիլի 16-21-ը Երևանում պոեզիայի միջազգային առաջին փառատոնի մասնակիցների կողմից, տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված Պոեզիայի միջազգային օրվան: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ 1999 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել […]

Կարդալ ավելին

Մանկության մոլորակում

Մանկության մոլորակում Ապրիլի 4-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրականության շաբաթի փակման հանդիսավոր արարողությունը: Գրադարանի դաստիարակության բաժնի վարիչ Իսկուհի Ավետիսյանը, կարևորելով մանկական գրքերի դերը երեխաների բազմակողմանի դաստիարակության գործում, նշեց, որ գրողների ստեղծագործությունները սովորեցնում են լինել բարի, աշխատասեր, խիզախ ու համարձակ: «Մանկական գրքերը երեխաներին ծանոթացնում են շրջապատող աշխարհին, լավին ու վատին, բարուն ու չարին, հնարավորություն […]

Կարդալ ավելին

Գիրքը հայապահպանության անկյունաքար

Գիրքը հայապահպանության անկյունաքար Փետրվարի 18-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Գիրք նվիրելու օրվան: 2008 թ. ՀԳՄ նախագահ լուսահոգի Լևոն Անանյանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ը` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, հայտարարվեց Գիրք նվիրելու օր, որով լավագույնս է հարգվում մեծ գրողի հիշատակը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ տարեցտարի լայն արձագանք է գտնում գիրք նվիրելը, գրքին […]

Կարդալ ավելին

…Գյումրիում

…Գյումրիում Գյումրի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան մարզային գրադարանում փետրվարի 19-ին նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, որը նաև հիշատակվում է որպես Գիրք նվիրելու տոն: Գրադարանի մարդաշատ սրահում տիրում էր տոնական տրամադրություն: Կլոր սեղանի շուրջ նստած էին Գյումրու թիվ 6 կրթօջախի սաները: Գրադարանը լցվել էր թումանյանական շնչով: Հանդիպմանը մասնակցում էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծուհիներ […]

Կարդալ ավելին

…Վանաձորում

…Վանաձորում Այս տարի ՀԳՄ  Լոռու մարզային բաժանմունքը Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներն սկսեց փետրվարի 18-ից: Այդ օրը Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան (թիվ 1) հիմնական դպրոցի 8-րդ ա և բ դասարանների աշակերտների հետ հանդիպում ունեցան բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը և բանաստեղծուհի Լենա Անթառանյանը: Նրանք ժամանակակից գրողների գրքեր նվիրեցին կրթօջախի գրադարանին: Հյուրերին ներկայացրեց […]

Կարդալ ավելին

Վերանայել, վավերացնել, վերակերտել

Վերանայել, վավերացնել, վերակերտել Փետրվարի 2-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հրապարակախոս Վահե Մեսրոպյանի (ԱՄՆ) «Վերանայել, վավերացնել, վերակերտել» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց «Կալիֆոռնիայի հայ գրողներ» միավորման պատասխանատու քարտուղար Վ. Մես­րոպյանին ու նշեց, որ նա այնտեղի գրական շրջանակներում հանդես է գալիս հրապարակախոսական, պատմագրական նյութերով: «Վահե Մեսրոպյանն իր գրվածքներով լուրջ առաքելություն ունի վերլուծելու ժամանակը՝ այս […]

Կարդալ ավելին

Աջակցել գրականությանը՝ նշանակում է աջակցել ժողովրդի հոգևոր հարստությանը

Աջակցել գրականությանը՝ նշանակում է աջակցել ժողովրդի հոգևոր հարստությանը Փետրվարի 4-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ առաջին հարկում տեղադրված «Մեր բարերարները» Պատվո տախտակի բացումը: Այստեղ զետեղված են հայ գրական կյանքի խթանմանն աջակցող բարերարների՝ Արա Աբրահամյանի (Ռուսաստանի Դաշնություն), Հրանտ Սիմոնյանի (ԱՄՆ) և Օքրո Օքրոյանի (1939-2003 թթ., Վրաստան) անունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ գրականությանն աջակցելը աջակցություն […]

Կարդալ ավելին

Դժվարին ճանապարհի մարդը

Դժվարին ճանապարհի մարդը Դեկտեմբերի 3-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Զորի Բալայանի ռուսերեն ութհատորյակի («Художественная литература», Москва) շնորհանդեսը: Կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանը, ով նաև վարում էր ցերեկույթը, նշելով, որ Զ. Բալայանն իր գրականությամբ, հասարակական-քաղաքական գործունեությամբ երբեք չի ուշանում, հավաստեց, որ ութհատորյակը արտացոլում է Զ. Բալայանի գրողական և մարդկային կենսագրությունը, որն ընդգրկել է մի ամբողջ […]

Կարդալ ավելին
1 2 3