…Գյումրիում

…Գյումրիում

Գյումրի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան մարզային գրադարանում փետրվարի 19-ին նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, որը նաև հիշատակվում է որպես Գիրք նվիրելու տոն:
Գրադարանի մարդաշատ սրահում տիրում էր տոնական տրամադրություն:
Կլոր սեղանի շուրջ նստած էին Գյումրու թիվ 6 կրթօջախի սաները:
Գրադարանը լցվել էր թումանյանական շնչով: Հանդիպմանը մասնակցում էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծուհիներ Սոնա Անտոնյանը, Թամարա Մելիքյանը, Սոֆյա Մանուկյանը, մանկագիր Ստեփան Միքայելյանը:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը ողջույնի խոսքով շնորհավորեց ներկաներին` կարևորելով գիրքը` որպես հոգևոր արժեք:
Գրողներն ընթերցեցին իրենց ստեղծագործություններից և պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:
Մթնոլորտը թումանյանական էր և խնկում էր բանաստեղծությամբ:
Բոլորը գրքեր նվիրեցին թե՛ միմյանց, թե՛ գրադարանին:

Թամարա ՄԵԼԻՔՅԱՆ