ՀԱՅ – ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ՀԱՅ – ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Մայիսի 13-ին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Խալիլ Շիրղոլամիի հրավերով այցելեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Հանդիպման ընթացքում Խալիլ Շիրղոլամին և Էդվարդ Միլիտոնյանը քննարկեցին հայկական դասական և ժամանակակից գրականության ստեղծագործությունների պարսկերեն, ինչպես նաև իրանական ստեղծագործությունների հայերեն թարգմանության հարցեր: Նրանք կարծիքներ փոխանակեցին հայ և իրանցի հեղինակների և թարգմանիչների միջև համատեղ հանդիպումների կազմակերպման, երիտասարդ սերունդների՝ միմյանց գրականության, դիցաբանության և ավանդույթների հետ ծանոթացման, թարգմանված արժեքավոր ստեղծագործությունների շնորհանդեսների կազմակերպման, ինչպես նաև այլ հարցերի մասին:



