«ԴԻԱԼՈԳԻ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«ԴԻԱԼՈԳԻ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Սեպտեմբերի 30-ին, Անի հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ մոսկովյան «Դիալոգ» հասարակական-մշակութային կազմակերպության վերջերս հրատարակած գրքերի շնորհանդեսը։

Միջոցառմանը հրավիրված էին Ռուսաստանի նախագահի մշակութային հարցերով խորհրդական Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԹԳ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Ներկա էին հրատարակված գրքերի հեղինակներ, թատերական գործիչներ, ուսանողներ։ Միջոցառումը վարում էր «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Գրքերի և հայ-ռուսական մշակութային կապերի կարևորության մասին ելույթ ունեցավ Մ. Շվիդկոյը, ով անդրադարձավ նաև տպագրված գրքերին, մասնավորապես Էդվարդ Միլիտոնյանի «Աստղային կաթ» ժողովածուի գեղարվեստական բարձր արժեքին, մեջբերումներ անելով հեղինակի տարբեր գործերից։  Շվիդկոյը նաև հույս հայտնեց, որ այսուհետ ևս կներկայացվեն դասական և ժամանակակից հայ գրողների գրքեր։

ՀԳՄ նախագահը խոսեց հայ և ռուս գրականության դարավոր կապերի մասին՝ ընդգծելով իր գրքի՝ ռուս գրողներին նվիրված շարքը, որը բացահայտում է հայ և ռուս գրողների ու արվեստագետների գրական հաղորդակցությունը։

Միջոցառումը եզրափակելու պատիվը տրվեց Մ. Շվիդկոյին, ով համոզմունք հայտնեց, որ նման գրականությունն ուղղված է ոչ միայն ռուս ընթերցողին, այլև Ռուսաստանում բնակվող մի քանի միլիոն հայերին։

ՍԵՓ. ԼՐՏՎ.