«ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՈՒԺԸ» ԳԻՐՔԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ

«Ֆրանսիայի մագնիսական ուժը» գիրքը ֆրանսերեն

Լույս է տեսել «Մենք և աշխարհը» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը» գիրքը ֆրանսերեն: Գրքի նախագծի հեղինակն է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Այն ընդգրկում է հայ դասական և ժամանակակից գրողների ֆրանսիական թեմայով գրված ստեղծագործություններ: Թարգմանիչն է Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը:  Գրքի «Պոեզիա» բաժնում տպագրվել են Եղիշե Չարենցի, Նիկողոս Սարաֆյանի, Կոստան Զարյանի, Յարութ Կոստանդեանի, Ռուբեն Մելիքի, Զուլալ Գազանճեանի, Հենրիկ Էդոյանի, Արևշատ Ավագյանի, Արտեմ Հարությունյանի, Հովհաննես Գրիգորյանի, Ղուկաս Սիրունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Շանթ Մկրտչյանի, Անուշ Վարդանյանի, Կարեն Խուրշուդյանի և Էդուարդ Հարենցի բանաստեղծությունները: Գրքի «Արձակ, հոդվածներ, խոհագրություն, հատվածներ նամակներից»  բաժնում տպագրվել են Դանիել Վարուժանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Արշակ Չոպանյանի, Ավետիք Իսահակյանի, Շահան Շահնուրի, Վիգեն Իսահակյանի, Հովիկ Վարդումյանի և Հովհաննես Հարությունյանի ստեղծագործությունները: Առաջաբանի հեղինակը Կարեն Խուրշուդյանն է: Գրքի կազմին Մարտիրոս Սարյանի «Սենան Փարիզից» և  «Փարիզի արվեստանոցի պատուհանից» նկարներն են:  Գիրքը տպագրվել է ՀԳՄ հրատարակչությունում: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում նոյեմբեր ամսին: