Կորուստներ

Վլադիմիր Հայրապետյան

Գույժ Մահացել է ՀԳՄ անդամ, երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2\14), ժամը 18:00-ին:

Կարդալ ավելին

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Ցավակցում ենք ՀԳՄ իր խորին ցավակցությունն է հայտնում բանաստեղծ, արձակագիր Կարինե Աշուղյանի հարազատներին՝ վերջինիս մահվան ցավալի առիթով:   ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1962 թ. մարտի 20-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան։ Խմբագրել […]

Կարդալ ավելին

ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ

ՍԱՐՈ  ԳՅՈՒՄՐԵՑԻ Ցավով տեղեկացանք ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում բանաստեղծ, հրապարակագիր, «Համայնապատկեր» գրական-մշակութային ամսագրի հիմնադիր-խմբագիր ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ  (ԳՅՈՒՄՐԵՑՈՒ) մահվան մասին։ Մինչև 1998 թվականը հայրենիքում, ապա ԱՄՆ տեղափոխվելուց հետո, արտերկրում Ս. Գյոդակյանը զբաղվել է գրական-մշակութային ակտիվ գործունեությամբ. եղել է «Կանչ», «Առավոտ» թերթերի գեղարվեստական բաժինների պատասխանատուն, հրատարակել է «Տարեգիրքը» բանաստեղծությունների ալմանախը (Երևան, 1981), «Սփյուռք. Արդի հայ քնարերգություն» սփյուռքահայ բանաստեղծների […]

Կարդալ ավելին

ՄԱՂՎԱԼԱ ԳԵՈՒՐԿՈՎԱ (ՍԱՀԱԿՅԱՆ)

ՄԱՂՎԱԼԱ ԳԵՈՒՐԿՈՎԱ (ՍԱՀԱԿՅԱՆ) Կյանքի 77-րդ տարում վախճանվել է թարգմանչուհի, 1997 թվականից ՀԳՄ անդամ Մաղվալա Գեուրկովան (Սահակյան)։ Մ. Գեուրկովան ծնվել է Թբիլիսիում (Վրաստան), ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968-ից հաստատվել է Երևանում։ Զգալի է Մ. Գեուրկովայի ներդրումը հայ և վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանության, հայ-վրացական բարեկամական, գրական-մշակութային […]

Կարդալ ավելին

Անդրեյ Բիտով

Հայ ժողովուրդը և Հայաստանի գրական հասարակայնությունը խորին ցավով սգում են Անդրեյ Բիտովի կորուստը։ Նրա ստեղծած գրականությունը անգնահատելի նվաճում է և ռուս դասական հարուստ խոսքարվեստի ավանդույթով սնված թևածում է աշխարհի գրասերների հոգիներում։ Հատկապես նրա «Հայաստանի դասերը» հայ ընթերցողի համար յուրովի բացահայտեց Հայաստան աշխարհը, և նրան հայերն ընկալում են որպես հայրենակցի։ Բիտովի գրքերը թարգմանվել և տարածվել են […]

Կարդալ ավելին

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում Երևանում իր մահկանացուն կնքեց արձակագիր (ՀԳՄ անդամ 1997-ից) Անտոնինա Մահարին։ Նա ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին Վիլնյուսում (Լիտվա)։ Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող […]

Կարդալ ավելին

Ցավակցություն

Հայաստանի գրողների միությունը, Համահայկական գրական հիմնադրամը խորին ցավակցություն են հայտնում ՀԳՄ անդամ, ՀԳՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, բանաստեղծուհի Անահիտ Թարյանին, հիմնադրամի լավագույն բարեկամ ` Նվեր Մխիթարյանին նրանց սիրելի մոր` Ժենյա Մխիթարյանի մահվան կապակցությամբ: Կիսում ենք ձեր և ձեր հարազատների վիշտը, մաղթում համբերություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան ՀԳՀ տնօրեն Լևոն Բլբուլյան

Կարդալ ավելին

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միությունը խորը կսկիծով ցավակցություն է հայտնում ժամանակակից ուկրաինական գրականության նշանավոր բանաստեղծ Իվան Դրաչի մահվան կապակցությամբ: Իվան Դրաչը հայ գրականության լավագույն բարեկամներից է, և սրտի թրթիռով ենք հիշում 2016թ. Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում նրա հետ հանդիպումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ «Խորը ցավ ապրեցի՝ լսելով Ուկրաինայի հանրահռչակ բանաստեղծ Իվան Դրաչի մահվան լուրը: Նա այն […]

Կարդալ ավելին

Ցավակցական

Ցավակցում եմ Զավեն, Արամ և Արմեն Սարգսյաններին` տիկնոջ, մոր` Սպարապետի մայր Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ ։ Հայոց պատմության Մեծ տիկինների և Մեծ մայրերի խտացումն էր Գրետա մայրիկը։Սպարապետ և տաղանդավոր գրող հայ ժողովրդին պարգևած մայրը կարող էր այդպիսին լինել։ Ամենամեծ ցավ տարած, բայց միշտ մարդկանց խաղաղ հոգի ու բարություն պարգևած Գրետա մայրիկի գոյությունը հովանի կլինի երկնքի […]

Կարդալ ավելին

ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ

Օգոստոսի 21-ի առավոտյան, երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հանրաճանաչ գրող, դրամատուրգ, կինոսցենարիստ ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ։ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ Պերճ Արմենակի Զեյթունցյանը: Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9