ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կյանքի 76-րդ տարում մահացել է արձակագիր, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀԳՄ անդամ Ալվարդ Պետրոսյանը:

Մեծ է Ալվարդ Պետրոսյանի ներդրումը վերջին տասնամյակների հայ գրականության, հրապարակագրության, գրական կյանքի կազմակերպման բնագավառներում, որի համար նա արժանացել է պետական ու հասարակական մի շարք պարգևների:

Ճանաչված գրողի, ազգային-հասարակական գործչի՝ Ալվարդ Պետրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա գրչակիցների, գործընկերների, մտերիմների ու հարազատների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:

Այսօր՝ ժամը 18-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա գրող, հրապարակագիր, հասարակական գործիչ 

Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը:

Վերջին հրաժեշտը մարտի 12-ին՝ ժամը 12.30-ին, նույն եկեղեցում:

Հուղարկավորությունը ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում՝ ժամը 13-ին:

Հայաստանի Գրողների Միություն