Ռազմիկ Դավոյան

Ռազմիկ Դավոյան

Կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ, հասարակական-մշակութային գործիչ, 1964 թ.-ից ՀԳՄ անդամ  Ռազմիկ Դավոյանը:

ՌազմիկԴավոյանը ծնվելէ 1940 թ. հուլիսի 3-ինՀՍՍՀ Շիրակի մարզի Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:1963-1970 թթ. Աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի, «Գրական թերթի» խմբագրություններում՝ 1965-ից վարելով «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը, 1970-1977թթ.՝Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական, 1975-1990 թթ.՝ Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղար: 1989 թ.ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի  պատգամավոր, նշանակվել Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, եղել է ,,Վերածնունդ,, հասարակական կազմակերպության համանախագահ,1991-1999 թթ.՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի վարչության նախագահ։ 1994թթ. Ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.:1999-2003թթ.եղել է ՀՀ նախագահի խորհրդական, 2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն, 2007-2018 թթ.՝ «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական:

Ռազմիկ Դավոյանը չափածո, արձակ, մանկական ու թարգմանական ավելի քան 40 ժողովածուների և գրքերի հեղինակ է: «Իմաշխարհը»/1963/, «Ռեքվիեմ» /1969/,«Խաչերի ջարդը» /1972/,«Մեղրահաց» /1973/, «Կեղևդ բացարա» /1975/, «Տաք սալեր» /1983/, «Պղնձե վարդ» /1985/, «Ոգեղեն հաց» / 2001/ և մյուս ժողովածուները սիրվել և բարձր են գնահատվել ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների ընթերցողների կողմից: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ռուսերեն, չեխերեն,անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն … 1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը Ռ. Դավոյանի ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Ավելի քան կես դարյա անբասիր գրական-մշակութային գործունեության և բարձրարվեստ ստեղծագործությունների համար Ռազմիկ Դավոյանն արժանացել է մի շարք պետական, մշակութային կարևոր մրցանակների ու կոչումների, այդ թվում՝ 1985, 2003 և 2010թթ. ՀՀ Պետական մրցանակի, 1998թ.՝ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2010թ.՝ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2011թ.` Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2015թ.՝ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2017 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացի կոչման:

Բազմավաստակ ու սիրված բանաստեղծ, ճանաչված գրական-մշակութային-հասարակական գործիչՌազմիկ Դավոյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա գրչընկերների, մտերիմների ու հարազատների, նրա բոլոր ընթերցողների սրտերում:

                                                           Հայաստանի գրողների միության վարչություն