Կորուստներ

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Կյանքի 77-րդ տարում մահացել է արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ։ Նա հեղինակ է երգիծական պատմվածքների, ֆելիետոնների, ծաղրանկարների, որոնք արտահայտել են ժամանակի շունչն ու ոգին։ Նկարազարդել է ինչպես իր, այնպես էլ մի շարք գրողների գրքեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հունարեն, անգլերեն։ ՀԳՄ վարչությունը խորապես ցավակցում է հարազատներին և գրչընկերներին։

Կարդալ ավելին

Անահիտ Թոփչյան

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Մահացել է ՀՀ վաստակավոր դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը: Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Անահիտ Թոփչյանի հարազատներին։ Անահիտ Թոփչյանի հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 12-14-ը, Հայաստանի գրողների միությունից։

Կարդալ ավելին

Ալեքսանդր Թոփչյան

Ս/թ սեպտեմբերի 3-ին կյանքի 82-րդ  տարում մահացել է ճանաչված գրականագետ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Մեծ է նրա վաստակը հայրենի գրականության ավանդների յուրացման, տարածման և առաջընթացի, հայրենիքի և սփյուռքի գրական-մշակութային կապերի ամրապնդման, հայ և օտար գրականությունների փոխառնչությունների խթանման գործում, հայ կինոյի զարգացման ասպարեզում: Ալեքսանդր Թոփչյանը 1991-1995 թթ. եղել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության […]

Կարդալ ավելին

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ Կյանքի 75-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆԸ։ Նա անցյալ դարի 60-70-ական թվականների թարգմանիչների հրաշալի սերնդի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն էր։ Այսօր դեռևս դժվար է ամբողջականորեն գնահատել Գ. Կուբատյանի ներդրումը հայ դասական և ժամանակակից գրականությունը ռուսալեզու ընթերցողին ներկայացնելու գործում։ Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել արևմտահայ բանաստեղծներից (Ռուբեն Սևակ, Գուրգեն Մահարի և […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ /1953-2021/

                                   ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ /1953-2021/  Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, 1982 թվականից ՀԳՄ անդամ Արմեն Շեկոյանը: Արմեն Շեկոյանը 70-80ական թվականների բանաստեղծական սերնդի լավագույն ներկայացուցիչներից էր: Ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին, Երևանում: 1974 թվականին ավարտելէԽ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ 1985 թվականին, սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական […]

Կարդալ ավելին

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանի մահվան ցավալի առիթով։ Թորոս Թորանյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը՝ 17:30-19:30 Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ հունիսի 5-ին, ժամը՝ 14-ին, նույն վայրից։

Կարդալ ավելին

Գույժ

Գույժ Կյանքից հեռացելէ արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի այրին՝ Օլգա Մելիքյանը: Հոգեհանգիստը՝  հունիսի 1-ին՝  ժամը 18.00 – 20.00-ը, թաղումը՝ ժամը 14.00-ին: Հասցե՝ Նուբարաշենի խճուղի 46: ՀԳՄ վարչություն

Կարդալ ավելին

Արշակ Մադոյան

Կյանքի 83-րդ տարում մահացել է  գրականագետ, թարգմանիչ, բան.գիտ. դոկտոր Արշակ Մադոյանը: Նա դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի աշխատակցությամբ հրատարակել է մի շարք ժողովածուներ, միջնադարյան բնագրեր։ Հայաստանի Գրողների Միությունը ցավակցում է  ճանաչված մտավորական Արշակ Մադոյանի ընտանիքին […]

Կարդալ ավելին

Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյան             90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը:       Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության մեջ: Նրա  ստեղծագործությամբ  կրթվել են սերունդներ:      Սուրեն Մուրադյանը ծնվել է  1930 թվականի նոյեմբերի 26-ին Լոռու Ակներ գյուղում:   Աշխատել է մի շարք գրական պարբերականներում, ՀՀ ազգային ռադիոյում: Հրատարակել է մանկական, […]

Կարդալ ավելին

Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերում է համարում հայկական բանակի կազմավորումը

Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերում է համարում հայկական բանակի կազմավորումը ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի Հանրապետության  մեծագույն նվաճում է համարում հայկական բանակի կազմավորումը, որն իր հզորությունն ու ամրությունն ապացուցում է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններում: «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ մենք մարտնչում ենք Լեռնային […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9