Շնորհավորանք

Հայաստանի Գրողների միությունը սրտանց շնորհավորում է գրող, արձակագիր Վահագն Գրիգորյանին “Մովսես Խորենացի” մեդալով պարգևատրվելու համար:

Հայաստանի Գրողների միությունը սրտանց շնորհավորում է գրող, արձակագիր Վահագն Գրիգորյանին “Մովսես Խորենացի” մեդալով պարգևատրվելու համար:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը Փետրվարի 15-ին ՝ ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին և Գիրք նվիրելու օրվան: ՀԳՄ նախագահը խոսք ասաց Հ. Թումանյանի մասին և ներկայացրեց արտերկրում (Իրան, Լիբանան, Ջավախք), Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում ՀԳՄ բաժանմունքների կազմակերպած մի շարք միջոցառումների և […]

ՈՂՋՈ՜ՒՅՆ, 2019 Մանուկ ժամանակ մեր փողոցում լսել եմ, ըստ իս, մարդու լավագույն բնորոշումը՝ հոգի մարդ: 2019 թվականը ցանկանում եմ լինի հոգի տարի. Հ-հույս, հավատ քրիստոնեական, հայրենասիրություն, Ո-ոգի, ոգեղենություն՝ մշակույթ, կրթություն, գիտություն, Գ- գոյություն գերազանց, անվտանգ, գիր՝ աղոթքի զորությամբ համախմբող, Ի- իրականության ճշմարիտ ընկալում, նպատակներն իրականացնելու ջանք և խաղաղ աշխատանք: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան

ՀԳՄ նախագահության 2018թ. ամենամյա մրցանակի դափնեկիրները .ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում»- Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ(արձակ) .ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Ամեն առավոտ»-Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ(պոեզիա) .ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ«Տիեզերքի սրտխփոցը»(գիրք և հոդվածներ)- Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ(հրապարակախոսություն) . ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ «Կոլիզեյ 21»- Լևոն Շանթի անվան մրցանակ(դրամատուրգիա) . ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ«Անկախության պոեզիան»-Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ(գրականագիտություն) .ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ «Քառյակներ»- Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ(թարգմանություն) […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտ ներկայացրեց ՀԳՄ 19-րդ համագումարից հետո վերջին չորս ամիսների գործունեությունը: Նա կարևորեց ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում տեղի ունեցած շնորհանդեսներն ու քննարկումները, դասականների օրերը, Թարգմանչած տոնը, գրողների հանդիպումները Արցախում, Հայաստանի Հանրապետության մարզերում, զորամասերում, ուսումնական հաստատություններում: Էդ. Միլիտոնյանը […]

Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր: Գրողին աջակցելու համար, ըստ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի, պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որևէ դրամ չի ավելացել: Մեր գրողները անվարձ երգիչների […]

2017 Թ. ՀԳՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Գրական ցերեկույթներ, հանդիպումներ ՀԳՄ նախագահի մասնակցությամբ 1.ՀԳՄ ամենամյա մրցանակների հանձնում գրողներին 2.ՀԳՄ նախագահության անդամների հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ (փոխհամագործակցության հուշագրի ստորագրում) 3.Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնում բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանին 4.Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը և պատվոգրերի հանձնում լրատվամիջոցներին ու լրագրողներին 5.Գիրք […]

ՀԳՄ վարչության կոչը «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է» Հայ ժողովրդի ինքնության ու միասնության ապահովման գործում դարեր ի վեր անփոխարինելի է եղել մշակույթի ու գրականության դերը: Բազմիցս դա տեսանելիորեն ապացուցված է ու հաստատված: Բայց ակնհայտ է և դառը այն իրողությունը, որ հայ գրականությունը գրեթե մշտապես դժվարություններ է կրել, գրողը չի կարողացել լիովին նվիրվել ստեղծագործական աշխատանքին ու լիարժեք […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին երեք ամիսների ՀԳՄ գործունեությունը: Հաշվետու ժամանակահատվածում նախագահը եղել է ՀԳՄ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային բաժանմունքներում, մասնակցել է նրանց միջոցառումներին, քննարկել մի շարք խնդիրներ: Ամառվա ամիսներին ՀԳՄ Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում հանգստացել և ստեղծագործել են 50-ից […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Օրակարգում, այլ հարցերի հետ, ՀԳՄ նոր անդամների ցուցակի հաստատումն էր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է Գրողների միությունում նոր ընտրություն չի եղել, մինչդեռ այս ընթացքում Սիությունը բազմաթիվ կորուստներ է ունեցել:Կան երիտասարդներ, հատկապես մարզերում, որոնք պատրաստ են Միության անդամակցությանը: ՀԳՄ անդամության […]