Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միության նոր անդամների ընդունելության մասին Ցանկացողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. 1. Դիմում ՀԳՄ նախագահի անունով 2. Ինքնակենսագրություն 3. ՀԳՄ 3 անդամի (որոնք պետք է ունենան առնվազն 5 տարվա անդամակցություն) երաշխա­վորա­գիր 4. Տպագրված գրքեր (մամուլում հրատարակված կարծիքներ այդ գրքերի մասին): Պահանջվող նյութերը ներկայացնել ս.թ. ապրիլի 1-15-ը, ՀԳՄ գործերի կառավարիչ Հ. Նազարյանին, հեռախոս՝ […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 21-ին՝ ժ. 13-ին, ՀԳՄ Պոեզիայի պուրակում Պոեզիայի միջազգային օրվա առթիվ հայ բանաստեղծները և «Կենտրոն» համայնքի դպրոցների աշակերտները կկարդան բանաստեղծություններ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔ

Կարդալ ավելին

Իտալիայի Մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը հայտարարում է 2016 թ. Ազգային մրցանակ թարգմանության համար:

Իտալիայի Մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը հայտարարում է 2016 թ. Ազգային մրցանակ թարգմանության համար: Կա 4 մրցանակ. 1) Դասական կամ ժամանակակից լեզվից ու բարբառից իտալերեն մեկ կամ ավելի ստեղծագործություն թարգմանած թարգմանչին, 2) Իտալերենից կամ բարբառից որևէ օտար լեզու ստեղծագործությունը թարգմանած թարգմանչին, 3) Ժամանակակից կամ դասական որևէ լեզվից կամ բարբառից իտալերեն թարգմանված ստեղծագործությունը հրատարակած իտալացի հրատարակչին, […]

Կարդալ ավելին

Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը շնորհվեց բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին

Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը շնորհվեց բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը 2008 թվականից շնորհվում է հայ գրողներին: Այս տարի Ռաֆայել Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» (2014) բանաստեղծությունների ժողովածուն մրցութային հանձնախմբի կողմից ճանաչվեց լավագույնը: Մրցանակը բանաստեղծին հանձնվեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ հանձնաժողովի նախագահ Վահագն Սարգսյանի ձեռամբ: Նա գիրքը գնահատեց «խաչմերուկային» հրատարակություն, որում խաչաձևվում են […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայ գրողները՝ հայրենիքում թե Սփյուռքում, ցասումով ընդունեցին, այսպես կոչված, «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման լուրը:Խստագույնս դատապարտելով համազգային ուխտատեղի հռչակված սրբավայրի նկատմամբ իսլամական ահաբեկչական խմբավորման իրականացրած վանդալիստական այդ գործողությունը՝ գրողները կոչ են անում բոլոր քրիստոնյա երկրներին ու ժողովուրդներին, միջազգային հանրությանը՝ զորավիգ լինել հայ եկեղեցու պաշտպանությանը, […]

Կարդալ ավելին

Հայտարարություն Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ

Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին. արկածախնդիրների մի խումբ այս տառապած հողի վրա ջանում է հետ բերել խավար միջնադարը՝ ստեղծելու այսպես կոչված իսլամական խալիֆաթ։ Նրանք մարդկության աչքի առաջ ազատություն են տվել իրենց մարդատյացության նողկալի բնազդին՝ կործանելով ոչ իսլամական բոլոր էթնիկ տարրերին՝ քրիստոնյաներին, այլ հավատքի ժողովուրդներին։ Սպանվել է հինգ հազարից ավելի եզդի, […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Ս/թ. հոկտեմբեր ամսին ՀԳՄ-ում տեղի կունենա «Մուտք» ամենամյա մրցանակաբաշխության ամփոփում պոեզիայի և արձակի անվանակարգերում, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ: Մրցանակաբաշխությունը նվիրված է Լևոն Անանյանի հիշատակին /հովանավոր՝ բանաստեղծ Նաթելլա Լալաբեկյան, ԱՄՆ/: Ներկայացնել ա/ պոեզիա՝ գիրք և տպագրված բանաստեղծական շարքեր բ/ արձակ՝ գիրք և տպագրված պատմվածքներ ու վիպակներ: Պոեզիայի և արձակի անվանակարգերում՝ յուրաքանչյուրի […]

Կարդալ ավելին