ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստանի գրողների միությունը գրություն է ստացել Ալեքսանդր Կոտրիչից հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի գործընկերներ և բարեկամներ

Ցանկանում եմ հրատարակել հայկական աֆորիզմների անթոլոգիա Բելգրադում, Սերբիա, սերբերեն։ Անցյալ տարի հրատարակվել է Հայկական ռադիոյի հարցուպատասխանների իմ կազմած ժողովածուն։

Խնդրում եմ Հայաստանի և սփյուռքի հայ հեղինակներին ինձ ուղարկել իրենց աֆորիզմները (առանց քանակի սահմանափակման, բոլոր ժանրերով ու թեմաներով) մինչև 30 սերտեմբերի 2022 թ., ռուսերեն, հետևյալ էլ.հասցեով՝ alecotric@gmail.com»։

Համագործակցել ցանկացողները կարող են իրենց նյութերն ուղարկել նշված էլ. հասցեին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ