Ի գիտություն ՀԳՄ անդամների

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի գիտություն ՀԳՄ անդամների Վաղը՝ ս/թ սեպտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին ՀՀ վարչական դատարանում կընթանա ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան վերաբերյալ հերթական դատավարության նիստը: Տեղեկացնում ենք գրողներին, որ կարող են մասնակցել նիստին: Մուտքը՝ անձնագրերով: ՀՀ վարչական դատարանի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23: Հայաստանի գրողների միություն


