ՄԵՂԵԴԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

ՄԵՂԵԴԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ Դեկտեմբերի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ռուս գրողներ Իգոր Կարաուլովի, Աննա Դոլգարևայի և Անդրեյ Պոլոնսկու հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության ներկայացուցչության` «Ռոսսոտրուդնիչեստվոյի» համագործակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: Հանդիպումը վարում էր կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը: Ռուս գրողներն ընթերցեցին իրենց բանաստեղծություններից: Այնուհետև գրողները պատասխանեցին […]

Նոյեմբերի 29-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արցախցի բանաստեղծուհի Ծովինարի (Ծովինար Բաղդասարյան) «Հուշի թևերով» ռուսերեն – հայերեն գրքի շնորհանդեսը:

Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» ժողովածուի շնորհանդեսը Նոյեմբերի 2-ին՝ «Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ում տեղի ունեցավ սեբաստացի ուսուցիչ, երիտասարդ բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի «ՍՐՏԽՓՈՑ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Շնորհանդեսի բացման խոսքը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձով սկսվեց։ Այն ընթերցեց գրականագետ Արմեն Ավանեսյանը, քանի որ ՀԳՄ նախագահը քաղաքում չէր և չէր կարողացել ներկա գտնվել։ Էդվարդ Միլիտոնյանը կարևորում էր Քրիստինե Հովսեփյանի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբեր 2-ին՝ ժամը 13։00-ին,«ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ»-ում տեղի կունենա Քրիստինե Հովսեփյանի «ՍՐՏԽՓՈՑ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է։ ՀԱՍՑԵ` ՆԱԼԲԱՆԴՅԱՆ 4/1

Հոկտեմբերի 29-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սաթենիկ Մկրտչյանի «Էսսե՝ Մկրտիչ Սարգսյանին, մարդուն, գրողին, մտավորականին» գրքի շնորհանդեսը:

Հոկտեմբերի 28-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման» թեմայով մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը:

Հոկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ»-ի մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը:

Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողների մասնակցությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա “Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ”-ի մրցանակաբաշխության մրցանակների հանձնում: Հայաստանի գրողների միություն Հայ բարեգործական ընդհանուր միություն