Պաշտոնական

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀԳՄ վարչության հերթական նիստը

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀԳՄ վարչության  հերթական նիստը ։ ՀԳՄ  կես տարվա գործունեության մասին զեկուցեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Վարչությունը միաձայն որոշեց ՀԳՄ 20-րդ կազմակերպական օրակարգով(նախագահի և վարչության անդամների ընտրություն) համագումարն անցկացնել սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 11-ին, ՀԳՄ մեծ դահլիճում։

Կարդալ ավելին

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ Նոյեմբերի 8-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Հանդիպմանը ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և  Գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի գրողների միության աշխատանքը Հանրապետության ողջ տարածքում, ընդգծեց,  մասնավորապես, կառույցի աշխատանքը Գյումրիում: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում […]

Կարդալ ավելին

Աջակցություն գրողին

             2005 թ.-ին, «Պետության գերակա շահ» անվան տակ, բանաստեղծուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, ՀԳՄ անդամ Գոհար Գալստյանի Երևանի Բուզանդի 11 հասցեում գտնվող սեփական բնակարանը քանդվել է և նա՝ մինչ օրս անհատույց տնազրկվածի կարգավիճակով, արդեն 18 տարի, տնից տուն ընտանիքով դեգերում է վարձակալած տարբեր բնակարաններում։ Չստորագրելով ոչ մի պայմանագիր, այդ տարիների ընթացքում նա նախ՝ տեղական, ապա՝ եվրոպական […]

Կարդալ ավելին

Փողոցի անվակոչումը գրող Վախթանգ Անանյանի անունով

Երևան քաղաքի ավագանու 2023 թ. հունիսի 27-ի N 814 որոշումով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցը անվանակոչվել է հայ գրող, լրագրող, արձակագիր,  ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի անունով: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Հայաստանի գրողների միություն էր այցելել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գեորգի Շարվաշիձեն

Հայաստանի գրողների միություն էր այցելել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գեորգի Շարվաշիձեն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ նա քննարկեց առաջիկա և ապագա գրական հանդիպումների և միջոցառումների ծրագիրը: Միլիտոնյանը ներկայացրեց նախորդ տարիներին հայ-վրացական գրական կապերի հարուստ ավանդները, գրական հանդիպումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Վրաստանում, փոխադարձ գեղարվեստական թարգմանությունները, գրքերի հրատարակումը, որին չափազանց նպաստել է […]

Կարդալ ավելին

«ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ» – 21-ՐԴ ԴԱՐ

«ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ» – 21-ՐԴ ԴԱՐ Ռուսաստանի հայերի միությունը, Արարատյան ալյանս մտքի կենտրոնը և Հայաստանի գրողների միությունը, հավատարիմ մնալով բազմամյա արդյունավետ համագործակցության ավանդույթներին,  նպատակ ունենալով նպաստել հայ մշակույթի զարգացմանը և աջակցել ստեղծագործողներին, հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ հետևյալ անվանակարգերով. Արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև համակարգչային 30 էջ/ Պոեզիա – բանաստեղծական շարք/մինչև 300 տող/ Մանկապատանեկան գրականություն – երեք հեքիաթ […]

Կարդալ ավելին

ՈՒՂԵՐՁ

ՈՒՂԵՐՁ Արցախի հանրապետության գրողների միության արտահերթ համագումարին Հայաստանի գրողների միության նախագահից Աշխարհի այս խառնակ և մեր հայրենիքի սահմանների վտանգալի պայմաններում, հատկապես երբ շրջափակված է Արցախը ադրբեջանական վայ-էկոակտիվիստների կողմից,  Արցախի գրողների միության ղեկավար, տաղանդավոր գրող, հասարակական գործիչ Վարդան Հակոբյանի ցավալի կորստից հետո նշանակվել է Արցախի գրողների միության արտահերթ համագումար։ Քաջ իմանալով արցախցիների աննկուն ոգու պատմական ամրությունը, […]

Կարդալ ավելին

«ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում ՀՀ Գրողների միությունը և  «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար Նպատակն է օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։ Ներկայացնել անտիպ ստեղծագործություններ՝ բարեշնորհություն, մարդասիրություն, գթասրտություն, բարեպաշտություն, հայրենի […]

Կարդալ ավելին

2022 թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

2022 թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)՝ Վրեժ Սարուխանյան՝ «Ագռավաքար» գրքի համար  Ավ. Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա)՝ Հակոբ Հարություն՝ «Զինավառ ընձյուղ» գրքի համար Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն)՝  Վահան Սաղաթելյան՝ «Երկու դարի արանքում» գրքի համար Վ. Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)՝ Գոհար Գալստյան՝ «Գունդուչիկն ու հայելին» գրքի համար Հ. Մասեհյանի անվան […]

Կարդալ ավելին

ՆԻՍՏ

ՆԻՍՏ Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության նիստ։ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նախ ներկայացրեց անցնող տարվա ընթացքում կյանքին հրաժեշտ տված գրողների միության անդամների ցանկը, որոնց հիշատակը ներկաները հարգեցին հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, ապա անդրադարձավ ներկա քաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի ու Արցախի գրողների միությունների ղեկավարության մշտական կապին ու համագործակցությանը: Նա հանգամանորեն ներկայացրեց 2022 թ.-ի […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7