ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ

Նոյեմբերի 8-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Հանդիպմանը ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և  Գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի գրողների միության աշխատանքը Հանրապետության ողջ տարածքում, ընդգծեց,  մասնավորապես, կառույցի աշխատանքը Գյումրիում: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում հետագա համագործակցության և ունեցած հնարավորությունների շրջանակներում աջակցության պատրաստակամություն  հայտնեց:

Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն  հայտնեց  ընդունելության համար, խոսեց Գյումրու մշակութային ու գրական կյանքի մասին, նշեց կատարված աշխատանքները, ապա անդրադարձավ նախատեսվող ծրագրերին ու  հնարավոր համագործակցություններին: Էդ. Միլիտոնյանը Վ. Սամսոնյանին նվիրեց  վերջին շրջանում ՀԳՄ հրատարակած գրքերը և անթոլոգիաները, որոնց մեջ ընդգրկված են նաև Շիրակի մարզի գրողների ստեղծագործությունները: