ՈՒՂԵՐՁ

ՈՒՂԵՐՁ

Արցախի հանրապետության գրողների միության արտահերթ համագումարին

Հայաստանի գրողների միության նախագահից

Աշխարհի այս խառնակ և մեր հայրենիքի սահմանների վտանգալի պայմաններում, հատկապես երբ շրջափակված է Արցախը ադրբեջանական վայ-էկոակտիվիստների կողմից,  Արցախի գրողների միության ղեկավար, տաղանդավոր գրող, հասարակական գործիչ Վարդան Հակոբյանի ցավալի կորստից հետո նշանակվել է Արցախի գրողների միության արտահերթ համագումար։

Քաջ իմանալով արցախցիների աննկուն ոգու պատմական ամրությունը, վստահ եմ, որ Արցախի գրողները, ճանաչելով թեկնածուների անձը, գրողական շնորհքը, կազմակերպչական հմտությունները, ի վիճակի են ընտրել արժանավորին, որը կարող է այս ծանր պայմաններում, պահպանելով նախորդ ղեկավարների բարերար ավանդույթները, համախմբել Արցախի գրական համայնքը և աշխարհին ցույց տալ՝ ինչպես անմարդկային պայմաններում կարող են գոյատևել գիրը, արցախցու կամքը և համամարդկային արժեքները։ Հայաստանի գրողների միությունից, ցավոք, հնարավորություն չկա մասնակցելու համագումարի աշխատանքներին, սակայն մեր հոգին ու սիրտը միշտ ձեզ հետ է։

Հաջողություն եմ ցանկանում բոլորին իրենց հետագա գրական և քաղաքացիական գործունեության մեջ։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ