Հայաստանի գրողների միություն էր այցելել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գեորգի Շարվաշիձեն

Հայաստանի գրողների միություն էր այցելել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գեորգի Շարվաշիձեն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ նա քննարկեց առաջիկա և ապագա գրական հանդիպումների և միջոցառումների ծրագիրը: Միլիտոնյանը ներկայացրեց նախորդ տարիներին հայ-վրացական գրական կապերի հարուստ ավանդները, գրական հանդիպումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Վրաստանում, փոխադարձ գեղարվեստական թարգմանությունները, գրքերի հրատարակումը, որին չափազանց նպաստել է Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի գործարկումը: Միլիտոնյանը ներկայացրեց, որ առաջիկայում՝ մայիսի 28-ին կմասնակցեն Սայաթ -Նովայի «Վարդատոն» -ին: Պարոն Շարվաշիձեն ներկայացրեց աշնանը Երևանում ու Թբիլիսիում կազմակերպելիք գրական հանդիպումների ծրագիրը, և Միլիտոնյանը հավաստեց ՀԳՄ մասնակցության մասին: Նրանք հույս հայտնեցին երկուստեք ընդլայնել գրական համագործակցության աշխարհագրությունը: