Կորուստներ

Վսեմ առաքելությամբ

Վսեմ առաքելությամբ Հուլիսի 17-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ուրախալի համարելով այն փաստը, որ Սփյուռքի Մայրենի լեզվի ու գրականության ուսուցիչները ցանկություն են հայտնել հանդիպել գրողների հետ, ցավով նշեց, որ ժամանակակից գրողների ստեղծագործությունները ծանոթ չեն մեր ուսուցիչներին և հասարակայնությանը, քանզի թե՛ տպաքանակներն են քիչ, թե՛ հանդիպումներն են սակավացել: […]

Կարդալ ավելին

Ալեքսան Մեխակյանը

Կյանքի 77-րդ տարում վախճանվել է արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը: Հեղինակ է “Երազախաբ ավետարան”, “Փոքրիկ սրնգահարի ոդիսականը”, “Ապաստան” վեպերի: Թարգմանել է Ֆեդոր Դոստոևսկու, Լաքսնես Հալդորի ստեղծագործություններից: Արժանացել է “Տարվա լավագույն արձակ” մրցանակների: Հոգեհանգիստը հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին Սուրբ Հակոբ եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 28-ին, ժամը 12.00-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց: Հայաստանի Գրողների Միության վարչություն

Կարդալ ավելին

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը: Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, […]

Կարդալ ավելին

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։ Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար։ 1991 թվականին […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957թվականից ՀԳՄ անդամ ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԵՍԻ ՍԱՐԻՆՅԱՆԸ։ Ս. Սարինյանը ծնվել է 1924 թ. ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում։ 1949 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը։ […]

Կարդալ ավելին

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ Կյանքի 78-րդ տարում վախճանվել է ճանաչված լեզվաբան, թարգմանչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ, 1989-ից ՀԳՄ անդամ ՍՈՆԱ ՍԱՐԳՍԻ ՍԵՖԵՐՅԱՆԸ։ Ս. Սեֆերյանը ծնվել է 1939թ., Հալեպում։ 1960 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը։ 1963-1965թթ. Լենինգրադի պետական համալսարանի բարձրագույն մանկավարժական կուրսերն անցնելուց հետո, դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Ս. Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնադրվել են ԵՊՀ […]

Կարդալ ավելին

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը։ Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին։ Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական […]

Կարդալ ավելին

Լորենց Առուշանյան

Հայաստանի Գրողների միության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ արձակագիր, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ամուսնու՝ ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս/թ մարտի 28-ին՝ ժամը 18-ից – 20-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված): Իսկ թաղման արարողությունը՝ ս/թ մարտի 29-ին՝ ժամը […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանչուհի Անահիտ Պարսամյանը: Անահիտ Պարսամյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1969-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1970-79-ին աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1979-81-ին սովորել և ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական […]

Կարդալ ավելին

ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ

ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ Կյանքի 69-րդ տարում մահկանացուն կնքեց քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն /Ալիխան Մամեի Մուսոյան/: Ալիխանե Մամեն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում /այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ/: 1966-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1973-ին Երևանի պետհամալսարանի ժոուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է ,,Պիոներ կանչ,, , ,,Հայաստանի աշխատավորուհի,, խմբագրություններում, պետական գրապալատում, 1979 թվականից […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9