Ցավակցություն

Հայաստանի գրողների միությունը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ հարգարժան ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ մահվան կապակցությամբ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ հարգարժան ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ մահվան կապակցությամբ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԵԾ ՀԱՅԸ Ռոպեր Հատտեճյանը շատ բան հասցրեց անել իր ժողովրդի համար։ Եվ պատճառը միայն ապրած տարիները չեն, պատճառը նվիրվածությունն է, պատկառանքը՝ իր ժողովրդի հանդեպ, արժանապատվության զգացումը, որ երբեք չլքեց նրան։ Դա են փաստում արարած գրական գործերը, հոդվածները, փիլիսոփայական նոթերը և երկրամյա գործունեությունը որպես Կոստանդնուպոլսի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր։ Հեռացավ հայ մշակույթի, […]

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ Կյանքից հեռացել է սփյուռքահայ տաղանդավոր արձակագիր, հրապարակագիր ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԸ։ Նրա արձակը՝ տոգորված հայրենի Հաճընի կյանք ու պատկերներով, առանձնակի տեղ է գրավում սփյուռքահայ արձակում։ Հիշատակելի է նրա «Արշիլ Գորկի» կենսագրական վեպը՝ հայ մեծ, տաղանդավոր նկարիչ Արշիլ Գորկու ապրումներով լի նկարչության ու նկարչության պատմության մեջ նոր խոսք ասելու ջանքով և նրա ողբերգական կյանքի պատկերով։ Տարիներ […]

ՀՆԱՎԱՆԴ ՄՇԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ Պատանեկան տարիներիս ընկեր, հիպիի երկար, շեկ մազերով Սերգեյ Վարդանյան, դու գնացիր ու մեզ թողեցիր քո կայծլտուն հումորը, պայծառ ծիծաղն ու ժպիտը, նպատակասլաց մտահոգությունն ու տարօրինակ անցումներով մշակութային, գրական, հրապարակախոսական գործունեությունը։ Դու մտովի անցար հայոց պատմության բոլոր մայրաքաղաքների փոշեկոլոլ փողոցներով, բերդերի ու եկեղեցիների ստվերներով, քննախույզ հայացքով վեր հանեցիր պատմական շերտերի տակ թաքնվածը, հասար […]

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ Կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ աշխատել է «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ, […]

Մելս Բաղդասարյան Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ Մելս Բաղդասարյանը։ Նա հեղինակ է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, ակնարկների և արձակ ստեղծագործությունների: Նրա սցենարով նկարահանվել է «Արվեստագետներ» ֆիլմաշարը: Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների: Ցավակցում ենք Մելս Բաղդասարյանի հարազատներին և ընթերցողներին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լյուդվիգ Կարապետյան Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բան.գիտ.դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի: Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների: Լյուդվիգ Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 2-ին՝ ժամը 17:30- […]

ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆ Կյանքից հեռացել է վաստակաշատ թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության անդամ ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆԸ։ Նրա ողջ կյանքը անմնացորդ նվիրում էր գրականությանը, հատկապես՝ թարգմանական արվեստին, որի շնորհիվ ընթերցողի սեղանին են դրվել Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը», Անրի Թուայայի «Սգավոր ձյունը», «Էգլեթիերների ընտանիքը», Գի դը Մոպասանի «Ձիթենու այգին», Անրի Վերնոյի «Մայրիկը» և այլ ստեղծագործություններ։ Նշանակալի […]

ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐ Վրաստանում կյանքից հեռացել է բազմավաստակ թարգմանիչ, ՀԳՄ անդամ, հայ-վրացական գրական առնչությունների երախտավոր, ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, ՀՀ Մովսես Խորենացի մեդալի, Վրաստանի «Պատվո նշան» շքանշանի, Մաչաբելիի անվան մրցանակի դափնեկիր Գիվի Շահնազարը։ Նա հեղինակ է բազմաթիվ թարգմանական գրքերի։ Հայերենից վրացերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, […]

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԸ։ Հայաստանի գրողների միության անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին, մտերիմներին, հարազատներին։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ