ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 10-15 տեղի կունենա «Թարգմանչաց տոն» միջազգային փառատոնը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 10-15 տեղի կունենա «Թարգմանչաց տոն» միջազգային փառատոնը:

Հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 12-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնի բացումը։ ՀԳՄ անդամներին հրավիրում ենք մասնակցելու։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 19-ին «Նարեկացի» արվեստի կենտրոն ում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Վանաձորի պատվավոր քաղաքացի, արձակագիր Վահագն Մուղնեցյանին նվիրված ՝ Իվան Անտոնյանի հեղինակած «Լոռու արվեստագետ» ֆիլմաշարի՝ «Բազմաշավիղ» ֆիլմի ցուցադրումը: Սցենարը՝ Ռոբերտ Բալայանի, օպերատոր՝ Ժորա Վարդանյան: «Նարեկացի» արվեստի կենտրոն՝ Վարդանանց 16/1:

ՀԻՇԵՑՈՒՄ Ս.թ. ապրիլի 26-ի (թիվ 13) «Գրական թերթում» տպագրված հայտարարությամբ ընդունվում են Լ. Անանյանի անվան երիտասարդական մրցանակաբաշխությանը ներկայացվող ստեղծագործությունները։Վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։ Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Չորեքշաբթի, սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին Կասյան 3 հասցեում տեղի կունենա ճանաչված արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի բացումը: ՀԳՄ վարչություն

ՀՐԱՉՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ Կյանքի 79-րդ տարում վախճանվել է գրականագետ, փիլ. Գիտ. դոկտոր, պրոֆեսոր, 2012 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Միրզոյանը։ Ծնվել է 1940 թ. մարտի 13-ին ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան) գյուղում։ ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո պաշտոնավարել է համալսարանում՝ որպես փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ (1989-2000 թթ.), փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության (1998-2004 թթ.), փիլիսոփայության […]

«ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխություն Ջերմագին ողջունելով՝ կից Ձեզ ենք ուղարկում, «ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխության անցկացման հայտարարությունը: Խնդրում ենք այս կապակցությամբ տեղեկացնել գրողներին, գիտնականներին, հետազոտողներին և թարգմանիչներին: «ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ մրցանակաբաշխությունըկազմակերպվում է իրանագիտության և իսլամական հետազոտությունների ոլորտներում նորահրատակ արժեքավոր գրքերի և գիտական աշխատությունների հայտնաբերման և հանրայնացման նպատակով: Վերոնշյալ մրցանակաբաշխությունը, կազմված է հետևյալ երեք մասից` գրքի կազմում (հեղինակային հրատարակություն), թարգմանություն և տեքստաբանություն (անցյալի գրողների երկերի գիտականորեն ճշտված քննական բնագրերի հրատարակում): Հիշեցնում ենք, որ ներկայացված աշխատությունները պետք էառաջին անգամ 2018 թվականից ոչ ուշ և Իրանից դուրս հրատարակված լինեն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 26-ին, ժամը՝ 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա բանաստեղծ Արմեն Աշրաֆյանի «Զգացմունքների կշիռը» գրքի շնորհանդեսը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 27-ին՝ ժամը 14.00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Ռաֆայել Նահապետյանի “Ուշադրություն, սկսվում է” գրքի շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն “Անտարես” հրատարակչություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 13-ին, ժամը՝ 12:00-ին ՝Ակսել Բակունցի ծննդյան 120 ամյակի առիթով Հայաստանի գրողների միությունը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը նախաձեռնել են ծաղկեդրում Ակսել Բակունցի հուշաքարի մոտ: Հուշաքարը գտնվում է այն տան դիմաց, որտեղ Ակսել Բակունցն անցկացրել է իր Երևանյան օրերը (հասցե՝ Նալբանդյան 96) Ցանկացողները կարող են միանալ… ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ […]