Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը

Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը Նոյեմբերի 5-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ սփյուռքահայ անվանի բանաստեղծ Զահրատի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ Զահրատի հոբելյանը որոշվել էր կազմակերպել դեռևս անցյալ տարվա մայիսին, քանի որ մայիսի 19-ին լրանում էր նրա 90-ամյակը, և այդ առթիվ բանակցություններ էին վարում բանաստեղծի կնոջ՝ Անաիսի հետ: […]


