ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1978 թ.

Ծնվել է 1937 թ. հունվարի 20-ին, Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը և դասախոսական աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում (1966 թ.-ից)։ Եղել է բանասիրական մասնաճյուղի դեկանը (1996-2009 թթ.)։ Վ. Գաբրիելյանը գիտական հետաքրքրությունների շրջանակը 20-րդ դարի հայ գրականության պատմությունն է‎՝ արևելահայ, արևմտահայ և սփյուռքահայ շրջաններով։ Հեղինակ է բանաստեղծությունների, գիտական հոդվածների և ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են մամուլում և առանձին գրքերով։ Կազմել, առաջաբան և ծանոթագրություններ է գրել, խմբագրել է արևմտահայ և սփյուռքահայ գրողների ստեղծագործությունների ժողովածուները։
Հեղինակ է 15 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Պատմության խորհուրդը և ներկան, Եր., 2012։
2. Գրականության մեր ժամանակը, Եր., 2006։
3. Դասականների ժամանակը (ուսումնասիրություններ), Եր., 1997։
4. Սփյուռքահայ գրականություն (բուհական ծեռնարկ), Եր., 2008, 1997։
5. Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Եր., 1978։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վ. Սարոյան» մեդալի։
3. 2007 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
4. 2007 թ. արժանացել է ՀՀ գիտության և կրթության նախարարության ոսկե մեդալի։

Հասցե՝ Երևան 62, Նոր Նորքի 2-րդ զանգված
25 Ա (18) շենք, բն. 25
հեռ.՝ բն. 64-68-08, աշխ. 55-40-73, բջջ. 091 48 99 28