ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1991 թ.

Ծնվել է 1957 թ. մայիսի 18-ին, Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ‎‎ֆակուլտետը։ Գրական ասպարեզ է մուտք գործել 1979 թ.-ից՝ «Գարուն»-ում տպագրելով «Ղողանջ» վիպակը։ Աշխատել է «Պիոներ» ամսագրում, հայկական ռադիոյում՝ խմբագրից (դրամատիկական հաղորդումներ) մինչև ռադիոյի գլխավոր տնօրեն (1983-96 թթ.)։ Եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ (1996-99 թթ.)։ Հեղինակ է մի շարք պիեսների, որոնք բեմադրվել են ռադիոթատրոնում, հայկական հեռուստատեսությամբ։ Նա պիեսների է վերածել գրական մի շարք ստեղծագործություններ, հարկ է նշել «Սասնա ծռեր» էպոսի բոլոր ճյուղերի բեմականացումը։ Հանրապետական մամուլում տարբեր տարիների տպագրել է բազմաթիվ պատմվածքներ, ակնարկներ, հոդվածներ, բանաստեղծություններ, պամ‎ֆ‎լետներ։

ԵՐԿԵՐ

1. Տիեզերքի գաղտնիքները (համահեղինակությամբ Աիդա Տեր-Կարապետյանի), Եր., 2005։
2. Խոր Վիրապ (պիեսներ), Եր., 1995։
3. Իմ փողոցը, իմ լեռը, Եր., 1985։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի։

Հասցե՝ Երևան 70, Քաջազնունու 6, բն. 81
Հեռ.՝ բն. 55-09-50