ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1957թ.

Ծնվել է 1924թ. նոյեմբերի 17-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում։ Վախճանվել է 09. 06. 2017 թ.
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ՀՍՍՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1953թ-ից առ այսօր աշխատում է նույն ինստիտուտում՝ ղեկավարելով հայոց նոր գրականության բաժինը։ Եղել է (2000-2004 թթ.) գրականության մասնագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհրդի նախագահը։ Աշխատել է նաև «Հրաչյա Աճառյան» համալսարանում որպես գրականության ամբիոնի վարիչ և դասախոս։ Հեղինակ է մենագրությունների, բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք պարբերաբար տպագրվում են գրական մամուլում։

ԵՐԿԵՐ

1. Հայոց գրականության երկու դարը, 5 հատորով, Եր., 2009, 2004, 2002, 1989, 1988։
2. Հայ գաղափարաբանություն, Եր., 2005, 1998։
3. Լևոն Շանթ (մենագրություն), Եր., 1991։
4. Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը, Եր., 1985։
5. Մուրացան (մենագրություն), Եր., 1976։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
2. 2009 թ. արժանացել է «Հայերիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի։
3. 2005 թ. «Հայոց գրականության երկու դարը» գրքի 4-րդ հատորի համար արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։
4. 2004թ. արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։
5. 1985թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման։

Հասցե՝ Երևան 33, Գյուլբենկյան 42, բն. 32
հեռ. բն. 26-17-91, աշխ. 56-32-54, բջջ. 096 21 12 49