ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 1995 թ.

Ծնվել է 1959 թ. փետրվարի 25-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Վախճանվել է 06. 12. 2014 թ.
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտը: Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում: Հայաստանում և արտերկրում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ, թարգմանություններ, բանաստեղծություններ և պատմվածքներ: «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է (2002 թ.-ից):
Հեղինակ է շուրջ 30 գրքի։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից հայերեն)

1. Վիլյամ Շեքսպիր, Սոնետներ և պոեմներ, Եր., 2013:
2. Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Եր., 2012:
3. Թոմաս Ս. Էլիոթ, Քերթվածներ, Եր., 2004:
4. Վիլյամ Ֆոլքներ, Արջը, Եր., 1992:
5. Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, Եր., 2001:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից անգլերեն)

1. Modern Estern Armenian Poets, Yerevan, 2004.
2. Vahe Armen, Scream and Other Poems, Yerevan, 2000.
3. Shoushing Dansabedian, Collected Poems, Yerevan, 1999.
4. Selected Armenian Poets, Yerevan, 1991.
5. Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995.

Հասցե՝ Երևան 62, Գայի պողոտա 27, բն. 48
հեռ. բն. 060-44-54-54, բջջ. 093-77-55-95
էլ. փոստ՝ www.samvelmkrtchyan.am