ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀԳՄ անդամ 1968թ..

Ծնվել է 1939թ. մայիսի 1-ին, Երևանում։ Վախճանվել է 27. 10. 2016 թ.
Ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ Սովորել է նաև Մոսկվայում՝ բարձրագույն սցենարական դասընթացներում։ Աշխատել է գրական մամուլում, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, եղել է «Սովետական գրող» հրատարակչության և «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, Ազգային ժողովի պատգամավոր։ Ներկայում «Նորք» ամսագրի տնօրենն է։ Նրա սցենարներով «Հայֆիլմը» նկարահանել է մի շարք ֆիլմեր («Հնձան», «Խնձորի այգին», «Կարոտ» և այլն)։ Հայ ընթերցողին նրա թարգմանությամբ ներկայացվել են Գ. Մարկեսի, Լ. Տոլստոյի, Ա. Չեխովի ստեղծագործությունները։ Ռ. Հովսեփյանի պատմվածքները պարբերաբար տպագրվում են գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ 10 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ
1. Ճայերը (մանկական), Եր., 2009։
2. Ծիրանի ծառերի տակ (վեպ), Եր., 2006։
3. Որդան Կարմիր, Մոսկվա, 1984։
4. Երկար, հրաշալի օր, Եր., 1980։
5. Ամենատաք երկիրը, Եր., 1977։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)
1. Գաբրիել Գարսիա Մարկես, Նահապետի աշունը, Հարյուր տարվա մենություն, Եր., 2012։
2. Գաբրիել Գարսիա Մարկես, Նահապետի աշունը, Եր., 2000։
3. Գաբրիել Գարսիա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Եր.,1979։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
2. 2010 թ. արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի։
3. 2009 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
4. 2006թ. «Ծիրանի ծառերի տակ» վիպակի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
5. 1980թ. «Որդան կարմիր» վիպակի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։

Հասցե՝ Երևան 15, Իսրայելյան 37, բն. 31
հեռ. բն. 56-00-40, աշխ. 58-44-17, բջջ. 091 42 98 12
Էլ. փոստ՝ rubenhovsepyan39@mail.ru