ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Գրող, նկարիչ, ՀԳՄ անդամ 1977թ.

Ծնվել է 1952թ. մայիսի 12-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում («Պիոներ», «Ծիծեռնակ» (գլխավոր խմբագիր), «Գարուն»)։ Եղել է ՀՀ հեռուստառադիոյի պետվարչության պետի առաջին տեղակալ, ապա՝ պետի պաշտոնակատար, ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախարարի առաջին տեղակալ, ապա ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչական վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետ, ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետը։ Այժմ ՀԳՄ նախագահն է։ Հեղինակ է հայերեն և այլ լեզուներով (23 գիրք) հրատարակված 76 գրքի։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ մանուկներին։ Նրա նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում։ Արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման (2012 թ.), Բելառուսի Ֆրանցիսկ Սկորինիի շքանշանի, Ռուսաստանի Ա. Գրիբոյեդովի և Մ. Լերմոնտովի մեդալների, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Բելառուսի և Բուլղարիայի անկախ գրողների միությունների պատվավոր անդամ է։

ԵՐԿԵՐ
1. Է, Եր., 2013.
2. Ձիու քայլ (դրամատուրգիա), Եր., 2004.
3. Վահագն վիշապաքաղի արկածները (արձակ), Եր., 2003.
4. Այս պահին, Եր., 2003.
5. Գնելը դրսում, Գնելը ներսում, Եր.,1982.

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2016 թ. արժանացել է Լեհաստանի Կազիմիր Յանիցկու մրցանակի։
2. 2013 թ. «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
3. 2012 թ. Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի։
4. 2007 թ. «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
5. 2005 թ. «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
6. 1987թ. «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի։
7. 1987 թ. արժանացել է Ստեփան Զորյանի անվան մրցանակի։
8. 1981 թ. Վրաստանում արժանացել է համամիութենական՝ Վլադիմիր Մայակովսկու անվան մրցանակաբաշխության մրցանակի։
9. 1980 թ. արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի (մանկական գրքի համար)։
10. 1977 թ. «Երեք խնձոր» ժողովածուն արժանացել է ՀԳՄ տարվա լավագույն առաջին գիրք մրցանակի։

Հասցե՝Երևան 05, Յու. Գագարինի 135,
հեռ. բն. 77-20-30, աշխ. 52-86-00, 56-38-11։