ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 2004 թ.

Ծնվել է 1961-ին Թբիլիսիում։ 1977-ին դպրոցն ավարտել է ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ 1983-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը։ 1984-ից աշխատում է նույն բուհում։ Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է։ Դ. Համբարձումյանը 20 գրքի հեղինակ է, այդ թվում՝ պատմվածքների ու վիպակների ժողովածուներ, վեպեր, թարգմանություններ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն, մենագրություններ, բուհական դասագրքեր: Պատմվածքները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ռումիներեն, արաբերեն, կորեերեն, ուկրաիներեն, խորվաթերեն՝ ընդգրկվելով տարբեր երկրների գրական ամսագրերում և անթոլոգիաներում: Մասնակցել է միջազգային մի շարք գրական ծրագրերի, այդ թվում՝ 2011, Վիեննա, «Գրող-բնակիչ», 2014, Վալ-Դավիդ, Կանադա, «Գրող-բնակիչ», 2015, Մյունխեն, Գերմանիա, «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքների գերմաներեն ժողովածուի շնորհանդես, 2016, Վիսբի, Շվեդիա, «Բալթյան երկրների գրողների և թարգմանիչների կենտրոն», «Գրող-բնակիչ», 2017, Ինդիանապոլիս, ԱՄՆ, Վոնեգուտի փառատոն (9-11), Շամփեյն, հանդիպում-դասախոսություն Իլինոյի համալսարանում (նոյեմբերի 13)։

ԵՐԿԵՐ

1. Փեակների տարաբախտություն, վեպ, Եր., 2017:
2. Դուռը թակում են, վեպ, Եր., 2014:
3. Հեռագիր Ֆաթիմային, պատմվածքների ժողովածու, թարգմանված ռուսերեն, Վորոնեժ հր., Վորոնեժ, Ռուսաստան, 2014:
4. Հեռագիր Ֆաթիմային, պատմվածքների ժողովածու, թարգմանված գերմաներեն, Հեյ Մեդիա Վերլագ հր., Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 2014:
5. Տասը լավագույն պատմվածք, երկլեզու (հայերեն-անգլերեն) պատմվածքներ, Եր., 2011:
6. Աստծո բնակեցրած երկրում, վեպ, Եր., 2010:
7. Նոյի թվի դարդ ու ցավ, պատմվածք, ակնարկ, Եր., 2008:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2009-ին «Աստծո բնակեցրած երկրում» վեպն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակին։
2016-ին արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին` անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանական վաստակի համար:
2017-ին «Փեակների տարաբախտություն» վեպն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա գրական մրցանակին:

Հասցե ՝ Երևան, Հարավ-արևմտյան թաղ., Բ-2, 131շ. 29 բն.,
հեռ. բն. 73 54 57,
բջջ. 093 783561, աշխ. 530491,

էլ.փոստ dianna_hambardzumyan@yahoo.com