ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1982

Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Եղել է «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերի սեփական թղթակիցը, մարզային «Սյունիք» թերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը։
Նրա շատ ստեղծագործություններ ընդգրկված են հայ պոեզիայի անգլերեն, ‎‎ֆրանսերեն, գերմաներեն, սլովակերեն, սերբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով անթոլոգիաներում։ Հեղինակ է բանաստեղծական և թարգմանական 20 գրքի։
Կապան քաղաքի Պատվավոր քաղաքացի է։

ԵՐԿԵՐ

1. Բաց նամակ (վրացերեն), Թբիլիսի, 2013։
2. Անվերջ սկիզբ, Եր., 2007։
3. Ժամանակների ժամադրություն (ռուսերեն), Մոսկվա, 1989։
4. Վերադարձ, Եր., 1987։
5. Մենախոսություն, Եր., 1980։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Միխայիլ Լերմոնտով, Անլվա Ռուսիա, մնաս բարով, Եր., 2014։
2. Ուղեկիցներս Քարթլոսի տնից, Եր., 2012։
3. Թագոր Ռաբինդրանաթ, Սահմանների սահմանից անդին, Եր., 2011։
4. Մաղվալա Գոնաշվիլի, Արևի արցունքը, Եր., 2009։
5. Տասոս Լիվադիտիս, Կանտատ երեք միլիարդ ձայնի համար, Եր., 1971։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է համավրացական Ռուսթավելի ընկերության Դավիթ Գուրամիշվիլու անվան մրցանակի։
2. 2012 թ. արժանացել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի:
3. 2007 թ. Վրացական պոեզիայի անթոլոգիայի համար արժանացել է ՎԳՄ Իվանե Մաչաբելու անվան մրցանակի։
4. 1985թ. «Մենախոսություն» բանաստեղծական շարքի և «Սոնետների պսակի» համար արժանացել է Վլադիմիր Մայակովսկու անվան համամիութենական մրցանակի։

Հասցե՝ Երևան 54, Դավթաշեն 1-ին թաղամաս, շենք 7, բն. 47,
հեռ. բն. 36-52-71, բջջ. 094-76-28-29
Էլ.փոստ`gagik.t.davtyan@mail.ru