ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2001 թ.

Ծնվել է 1942 թ. մարտի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և աշխատանքի անցել խորհրդահայ գրականության ամբիոնում որպես դասախոս։ Դասախոսական աշխատանքին զուգահեռ եղել է ‎ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, դեկանի տեղակալ։ Այժմ բանասիրական ֆակուլտետի դեկանն է (2013 թ.-ից)։ Հեղինակ է սփյուռքահայ և խորհրդային գրականությանը վերաբերող բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում և տարբեր ժողովածուներում։ Նա ԵՊՀ կառավարման և գիտական խորհուրդների, ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, աստվածաբանության խորհուրդների, «Պատմաբանասիրական հանդես»-ի և «Հայագիտության հարցեր»-ի խմբագրական կոլեգիաների, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող գրականության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Սփյուռքահայ դասական պատմվածքը (քրեստոմատիա), Եր., 2007։
2. Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի (մենագրություն), Եր., 2004։
3. Կոստան Զարյան, Կյանքը և գործը, Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալի։
2. 2009 թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալի։
3. «Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրով։
4. Գիտամանկավարժական, գրական-հրապարակախոսական և հասարակական գործունեության համար արժանացել է «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի։

Հասցե՝ Երևան 52, Վ. Ֆանարջյան 2-րդ նրբանցք, տուն 9
հեռ.՝ բն. 28 77 09, աշխ. 54 43 73 բջջ. 091 31 35 24