ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գեղանկարիչ, ՀԳՄ անդամ 1970թ.

Ծնվել է 1940թ. հուլիսի 24-ին, Աշտարակում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, գրական և պարբերական մամուլում։ Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահն է (1994-ից)։ Հայաստանի նկարիչների և ժուռնալիստների միության անդամ է։ Նկարչական գործերի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բոստոնում, Փարիզում, Լոս Անջելեսում։ 1974թ-ից ինքն է ձևավորում իր բոլոր գրքերը։ Շուրջ 20 բանաստեղծական և արձակ ժողովածուների հեղինակ է։ Մասնակցել է Փարիզում, Պոզնանում, Նովի Սադում, Մոսկվայում կազմակերպված միջազգային փառատոների և պոետական արվեստին նվիրված հավաքների, միաժամանակ կազմակերպում է բանաստեղծական և մշակութային փառատոներ, հեռուստատեսային հանդեսներ և ծրագրեր։ Զբաղվում է նաև թարգմանությամբ, թարգմանել է ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի և այլ ազգերի բանաստեղծների ստեղծագործություններ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են աշխարհի շատ լեզուներով։
Հեղինակ է շուրջ 20 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Ինքնության գույնն ու իմաստը, Եր., 2013։
2. Հոգեգույներ ծածկագրերով, Եր., 2011։
3. Հոգենյութ, Եր., 2000։
4. Լուսավոր հետագիծ (պատմվածքներ), Եր., 1990։
5. Երկնային պատուհաններ (բանաստեղծություններ, պոեմներ), Եր., 1988։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
2. 2010 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2010 թ. «Աստղալույսերի ձայնը» գրքի համար արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակի։
4. 1981 թ. «Լույսի արմատներ» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի ։

Հասցե՝ Երևան 69, Դ. Անհաղթի 16, բն. 14
հեռ. բն.՝ 24-16-78, բջջ. 094-50-69-01, 055-23-45-40