Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ ՀԳՄ-ում

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ ՀԳՄ–ում Հոկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Գրողների Միության մեծ դահլիճում տեղի ունեցավ մեծ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթը և Վարպետի հոբելյանի առթիվ կազմված «ԵՍ ՁԵԶ ԱՍՈՒՄ ԵՄ » հոդվածների անթոլոգիայի շնորհանդեսը։ Անթոլոգիան կազմել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ գրքում ընդգրկված են 23 ժամանակակից հեղինակների հոդվածներ և գրախոսություններ։ […]











