ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, նկարիչ, շախմատիստ, ՀԳՄ անդամ  1977 թ.-ից

Ծնվել է 1952 թ. մայիսի 12-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 70 դպրոցում։      1974 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական բաժինը։ Աշխատել է մամուլում («Պիոներ», «Ծիծեռնակ» (գլխավոր խմբագիր) և «Գարուն»)։ 1992 թ. նշանակվել է ՀՀ հեռուստառադիոյի պետվարչության պետի 1-ին տեղակալ, ապա՝ պետի պաշտոնակատար։ 1995 թվականին նշանակվել է ՀՀ Տեղեկատվության և գրահրատարակչության նախարարության նախարարի 1-ին տեղակալ, իսկ 1996 թվականին՝ Հայաստանի ռադիոյի տնօրեն։

Եղել է ՀՀ պաշտպանության նախարարության քարոզչության և հասարակական կապերի վարչության պետ, ՀՀ վարչապետի խորհրդական, միաժամանակ՝ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ՀՀ մշակույթի և երիտասարդական հարցերի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ։ 2010 թվականին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության վերանվանված գրահրատարակչական գործի կենտրոնի պետ։ Ազատվել է 2016 թվականին։ 2004 թվականին ընտրվել է ՀԳՄ քարտուղար։ 2013 թվականին՝ Հայաստանի գրողների միության նախագահ։

Հեղինակ է հայերեն և այլ լեզուներով (27 գիրք) հրատարակված 97 գրքերի, ունի թարգմանական 3 գիրք։ Նրա հեղինակած նախագծով հրատարակվել է 16 անթոլոգիա։

Նրա գեղանկարների ցուցահանդեսները բացվել են մեր երկրում և արտերկրում։

Հեղինակ է մի շարք ֆիլմերի, «Երևան» ստուդիայի ֆոնդերում են «Եռաբլուր», «Վարդավառ» և «Տեառնընդառաջ» կինոնկարները։

Հեղինակել է հեռուստատեսային «Վերնատուն» հանդեսը։ Հրատարակել է շախմատային թեմայով գեղարվեստական տարբեր անվանակարգերով գիրք, որի մեջ նաև՝ շախմատային խնդիրներ և էտյուդներ:

 

ԳՐՔԵՐ ԵՎ ԿԱԶՄԱԾ ԱՆԹՈԼՈԳԻԱՆԵՐ

  1. Լուսինեն հայելու մեջ (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1976, 40 էջ:
  2. Երեք խնձոր (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1977, 48 էջ:
  3. Ամպե որսորդը (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող» 1979, 36 էջ:
  4. Հիշատակի զանգեր (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1979, 148 էջ։
  5. Молодые поэты Закавказья. Эд. Милитонян; “Молодая гвардия”,1981, էջ 109-119:
  6. Գնելը դրսում, Գնելը ներսում (մանկական բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1982, 108 էջ:
  7. Ծաղիկ ծովային(բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1984, 128 էջ:
  8. Հայաստան (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1985, 20 էջ:
  9. Древо жизни։ Стихи, Կենաց ծառը։ Բանաստեղծություններ Пер. с арм. В. Пальчикова и др, Ереван։ Советакан грох, 1985, 84 с.
  10. Մուշեղն ամեն տեղ (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1987, 120 էջ։
  11. Урок реки։ Стихи, Пер. с армян. П. Вегина; Худож. Н. Фадеева, Москва։ Сов. писатель, 1987, 128 с.
  12. Արևի ժամացույց (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1988, 264 էջ:
  13. Զարմանքների տոնավաճառ (բանաստեղծ.), Երևան,  «Արևիկ», 1988, 64 էջ:
  14. Շաքարավազ արքայազնը (հեքիաթներ և պատմվածքներ), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան; Երևան, «Արևիկ», 1990, 83 էջ:
  15. Վիշապի տարի (բանաստեղծություններ, պոեմներ, չափածո դրամա), Երևան, «Նաիրի», 1991, 320 էջ:
  16. Արգիշտի արքայի աչքերը (պատմվածքներ, էսսեներ), Երևան, «Նաիրի», 1994, 222 էջ:
  17. Բադի լամբադան (բանաստեղծություններ), Երևան, «Արևիկ», 1994, 28 էջ:
  18. Ընտանեկան համերգ (մանկական բանաստեղծ.), Երևան, «Արևիկ», 1996, 95 էջ։
  19. Նոր թվարկություն (բանաստեղծ.),  Երևան, «Նաիրի», 1996, 128 էջ։
  20. Այծի թվաբանությունը ,  Է. Միլիտոնյան, Երևան, «Նաիրի», 1999, 39 էջ:
  21. Մատնահետք (բանաստեղծ.), hեղ. և նկ. Էդ.Գ. Միլիտոնյան, Երևան, «Նաիրի», 2000, 160 էջ:
  22. Տեղեկատու կատուն (բանաստեղծ.), hեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան,  Երևան, «Զանգակ-97», 2001, 55 էջ:
  23. Ձիու քայլ (պիեսներ), Է. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան» 2003, 48 էջ:
  24. Վահագն վիշապաքաղի արկածները (վեպ), hեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2003, 132 էջ:
  25. Այս պահին (բանաստեղծ.., պոեմ),  հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Նաիրի», 2003, 180 էջ։
  26. Ինչի՞ց է սկսվում շունը (պատմվածք), Երևան, «Ամրոց գրուպ», 2004, 15 էջ:
  27. Հնարամիտ բադի ճամփորդությունը (մանկական վիպակ), Երևան, «Ծիծեռնակ», 2004, 127 էջ:
  28. Приключения Драконоборца Ваагна։ Роман ,  Э. Милитонян; Пер.: Н. Алексанян, Ереван, Цицернак, 2004, 156 с.
  29. Պատմության շախմատ (պոեմ), Երևան, «Ծիծեռնակ», 2005, 26 էջ:
  30. Տուր ինձ ( գերմաներեն) «Զանգակ-97», 2005, 32 էջ։
  31. Օդեղեն տունը (ռուսերեն, մանկական բանաստեղծ.), Воздушный дом, Թարգմ.՝ Վ. Պալչիկով, Ա. Կոնյաշով, Երևան, «Անտարես», 2005, 18 էջ:
  32. Վահագն Վիշապաքաղի արկածները (ֆրանսերեն), Երևան, «Զանգակ-97», 2005, 144 էջ։
  33. Լացն ու ծիծաղը (պատմվածքներ, էսսեներ, պիես), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2006,  219 էջ:
  34. Ձեզ շնիկ եմ նվիրում (մանկական բանաստեղծ.), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2006, 19 էջ:
  35. Ցասման հաց (բանաստեղծություններ) Երևան, «Ծիծեռնակ», 2006, 199 էջ:
  36. Путешествие находчивого утенка Бад-Бадала։ Повесть,  Э. Милитонян; Художественное оформ. автора; Авториз. перев. Гургена Баренца, Ереван, Цицернак, 2006, 128 стр.
  37. Վահագն Վիշապաքաղի արկածները (անգլերեն), Երևան, «Զանգակ-97», 2006,136 էջ:
  38. Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը, (պատանեկան վիպակ), Երևան, Ռուսական գրքի կենտրոն, 2007, 72 էջ:
  39. Արցախական (բանաստեղծություններ), Երևան, «Վան Արյան», 2007, 40 էջ:
  40. Լուսինը թեյի բաժակում (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2007, 127 էջ:
  41. Պոլիս-2007 (պոեմ), Երևան, Ամրոց գրուպ, 2007, 15 էջ:
  42. Открывая друг друга, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» (ռուսերեն),  «Դռոֆա» ՍՊԸ, Մոսկվա, 2007:
  43. Едим кьм дрг, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» (բուլղարերեն), Սոֆիա, «Էգմոնտ Բուլղարիա» հրատ., 2007:
  44. Freundschaften Geschichten, die verbinden , «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» (գերմաներեն), Մյունխեն,  «Թերիզո», 2007:
  45. Тилден-дилге, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը», (ղրղզերեն),  Բիշքեկ, «Ուչկուն», 2007:
  46. Ինչի՞ց է սկսվում շունը (պատմվածք), Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2008, 16 էջ:
  47. Հայոց արևակենտրոն կնիքը, (վեպ), Էդ. Միլիտոնյան, Խմբ. Լ. Անանյան,  Երևան, ՀԳՄ հրատ., 2008, 255 էջ:
  48. Չիպոն (Մանկական վիպակ), Է. Միլիտոնյան, նկ.՝ Ա. Բաղդասարյան, Երևան։ «Ծիծեռնակ», 2008, 59 էջ:
  49. Երազանք ասպետի արշավանքը։ Վիպակ, Երևան։ Ծիծեռնակ, 2009, 99 էջ:
  50. Վահագն Վիշապաքաղի արկածները ( ռուսերեն ), Երևան,  «Զանգակ – 97», 2009։
  51. Արքայադուստր Թարսինեն (պատմվածքներ, հեքիաթ), նկարազարդումը՝ հեղինակի,  Երևան, «Ծիծեռնակ», 2010, 158 էջ:
  52. Կատուն և ուրվականը (վիպակ),  հեղ. և ձևավորող՝ Էդ.Գ. Միլիտոնյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2012, 96 էջ:
  53. Օդեղեն տունը (ռուսերեն ), Ղազախստան, Ալմաթի, «Կիզկիտապ», 2012։
  54. Պատմության շախմատ, շախմատի պատմություն։ (Շախմատային պոեզիա, արձակ, զրույց, պիես, խնդիրներ և էտյուդներ), Երևան, «Վան Արյան», 2012, 104 էջ:
  55. Սատանի կամուրջը (վեպ) Է.Գ.Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2012, 144 էջ:
  56. Է։ (բանաստեղծություններ), հեղ. և ձևավորող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2013,  336 էջ:
  57. Приключения Драконоборца Ваагна, (Повести),  Э. Милитонян,  Пер. Н. Алексанян и др.; Ред. А. Варданян,  Ереван,  Цицернак, 2013, 319 стр.:
  58. Բարձերով կռիվ (մանկական բանաստեղծություններ),  Էդ. Միլիտոնյան, խմբ.՝ Ա. Վարդանյան, նկ.՝ Մ.Փարեմուզյան, Երևան, «Ծիծեռնակ», 2014, 192 էջ:
  59. Իմ հրաշք, իմ կախարդական ֆուտբոլը (պատմվածքներ), Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2014, 141 էջ:
  60. Մերժված – մոռացվա՞ծ (գերմաներեն),  կազմեցին` Էդ. Միլիտոնյանը և Յուրգեն Յանկովսկին, Գերմանիա,  Էրֆուրտ, «Դորիս», 2014, 232 էջ։
  61. Օդեղեն տուն (բելառուսերեն) Մինսկ, «Զվեզդա», 2015:
  62. Փշրված զարդանախշ (բանաստեղծություններ), Էդ. Միլիտոնյան, խմբագիր՝ Ա. Ավանեսյան, Երևան, «Ծիծեռնակ», 2015, 112 էջ:
  63. Ափ մը մոխիր. 1915 թ. եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններ  (գերմաներեն), նախագծի հեղինակներ` Էդվարդ Միլիտոնյան,  Յուրգեն Յանկովսկի, Արմենուհի Դրոստ-Աբգարյան, Գերմանիա, Օշերսլեբեն, dr. Ziethen հրատ., 2015:
  64. Որոնումներ (լեհերեն), թարգմ.՝ Կալինա Զիոլա, Վարշավա, «Տեմատու», 2015, 75 էջ։
  65. Շիրազի վարդեր (պարսկերեն, բանաստեղծություններ), Թեհրան, «Աֆրազ», 2015։
  66. Повiтряный дiм (ուկրաիներեն, մանկական բանաստեղծություններ), Կիև, 2015, 48 էջ։
  67. Ճանապարհորդ գժերը (մանկական վիպակ),  Է. Միլիտոնյան, նկարիչ՝ Մ. Փարեմուզյան, Երևան, «Ծիծեռնակ», 2016, 48 էջ:
  68. Кот и привидения (ռուսերեն ), Երևան, «Էդիտ պրինտ» հրատ., 2016։
  69. Չի լինում չի լինում. յոթ հեքիաթ, Երևան, «“Ծիծեռնակ» » 2016, 42 էջ:
  70. Հնարամիտ բադի ճամփորդությունը ( պարսկերեն), Էդ. Միլիտոնյան, Թեհրան, «Սաքու», 2017, 130 էջ։
  71. Մարդն ու կրկեսը (վրացերեն, բանաստեղծություններ) Էդ. Միլիտոնյան, Թբիլիսի, «Մերանի», 2017, 64 էջ։
  72. Մի բուռ խոսք (բանաստեղծություններ),  Է. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2017, 204 էջ։
  73. Սկանդինավյան կրուիզ (վիպակ, բանաստեղծություններ), Էդ. Միլիտոնյան, առաջաբանը՝ Ֆ. Բախչինյանի, Երևան, «Վան Արյան», 2017, 76 էջ:
  74. Քարկապ (պատմվածքներ, պիեսներ),  Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2017:
  75. Հնարամիտ բադի ճամփորդությունը (պարսկերեն), Թեհրան, «Նաիրի», 2017, 130 էջ։
  76. Քթաշխարհի հերոս Արարը (պատանեկան արձակ), Երևան, «Ծիծեռնակ», 2018,  132 էջ։
  77. Քթաշխարհի հերոս Արարը (ռուսերեն), Երևան, «Ծիծեռնակ», 2018, 130 էջ։
  78. Քթաշխարհի հերոս Արարը (անգլերեն), Երևան, «Ծիծեռնակ», 2019, 130 էջ։
  79. Ապրողների և մեռյալների թագավորը, արձակ, Երևան, «Ծիծեռնակ», 2020, 70 էջ։
  80. Այբբենարան, Երևան, «Ծիծեռնակ», 2020:
  81. Հողը կը խօսի. 1915 թ. եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններ (գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն), նախագծի հեղինակ՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2015, 2020:
  82. Ժամանակի գիր (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2021։
  83. Աներևույթ շղթա (արձակ), Երևան, «Ծիծեռնակ», 2021։
  84. Երկերի ժողովածու 16 հատորով, 1-ին հատոր, Երևան, «Արմավ», 2021,  570 էջ։
  85. Բառերի արևելքը (արաբերեն, բանաստեղծություններ), Դամասկոս, «Ալ Հիլալ», 2022, 140 էջ։
  86. Երկերի ժողովածու 16 հատորով, 2-րդ հատոր, Երևան, «Արմավ», 2022, 580 էջ։
  87. Երկերի ժողովածու 16 հատորով, 3-րդ հատոր, Երևան, «Արմավ», 2022, 566 էջ։
  88. Հրեղեն ասքի մոգը (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2022, 60 էջ։
  89. Բանք ռուսաց, փոխկանչ հայեցի (հայերեն-ռուսերեն, բանաստեղծական էսսեներ), Երևան, Հայ-ռուսական համալսարանի հրատ., 2022, 140 էջ։
  90. Մեր տան կրկեսը (մանկական բանաստ.), Երևան, «Արմավ», 2022:
  91. Ներշնչանքի թռչուն (հայերեն, Ռուսաստանի մասին), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան», 2020։
  92. Իրանի Արևը (հայերեն), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2022։
  93. Ֆրանսիայի մոգական ուժը (հայերեն, Ֆրանսիայի մասին), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2022։
  94. Բազմաձայն երկիր Վրաստանը (հայերեն), նախագծի հեղինակ և կազմող`      Էդ. Միլիտոնյան, Երևան, 2022։
  95. Ես եմ հիմա (Չարենցին նվիրված անթոլոգիա), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան», 2022։
  96. Օդապարիկ արևը (մանկական անթոլոգիա), նախագծի հեղինակ և կազմող`  Էդ. Միլիտոնյան, Երևան,«Վան Արյան», 2022։
  97. Արձակ դաշտեր (ժամանակակից արձակի անթոլոգիա), նախագծի հեղինակ` Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2022։
  98. Սրտագիր (ժամանակակից պոեզիայի անթոլոգիա), նախագծի հեղինակ`        Էդ. Միլիտոնյան, Երևան, «Արմավ», 2022։
  99. Պապ ու տատի թոռները (մանկական),  նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, «Ծիծեռնակ», 2022, 148 էջ։
  100. Տեղեկատու կատու (մյուզիքլ, հայերեն), երաժշտ.՝ Հասմիկ Արշակյանի, լիբրետո՝ Էդվարդ Միլիտոնյանի
  101. Գրական տեղեկատու, կազմող՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան», 2023, 404 էջ:
  102. Ձայն հայրենական (բանաստեղծություններ և արձակ),  կազմող՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Արմավ», 2024:
  103. Արձակ դաշտեր – 2, նախագծի հեղինակ՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2024։
  104. Պատմության շախմատ, շախմատի պատմություն (լրացված հրատարակություն), Երևան, «Վան Արյան», 2024, 122 էջ։
  105. Ամենալավ նվերը (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2024, 54 էջ։
  106. Պոեզիա (տարեգիրք), նախագծի հեղինակ և կազմող՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2024։
  107. Դարի ասպետը (խմբագիր), Երևան, 2024։
  108. Կատվի դատը (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Արմավ», 2025:
  109. Վահագն Վիշապաքաղի արկածները (վեպ, արաբերեն), Դամասկոս, «Ալ Հիլալ», 2025, 142 էջ:
  110. Հայոսը Քարթլոսի մասին (գիրք Վրաստանի մասին), Երևան, «Ծիծեռնակ», 2025, 106 էջ:
  111. Պատերազմի խանութ (բանաստեղծություններ, հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, «Վան Արյան» 2025, 54 էջ:

 Թարգմանական

  1. Ջանի Ռոդարի «Իտալական երգ, թարգմ.՝ Գ. Բաղդասարյան, Ա. Շեկոյան, Էդ. Միլիտոնյան, «Ծիծեռնակ», 2004։
  1. Բաղաթեր Արաբուլի «Ուրիշ երկինք», թարգմ.՝ Էդ. Միլիտոնյանի, «Վան Արյան», 2019, 425 էջ։
  2. Տրայան Պոպ Տրայան «Հպանցիկ ճանապարհ», թարգմ. գերմ. տողացիներից՝ Էդ. Միլիտոնյանի, «Վան Արյան», 2022:

 Ալբոմ

Նկարչական ալբոմ, Էդ. Միլիտոնյան, Երևան, «Տիգրած Մեծ», 2017:

 ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  1. Տարվա լավագույն առաջին գրքի մրցանակ, 1977 թ.:
  2. Լենինյան կոմերիտմիության մրցանակ (մանկական գրքի համար), 1980 թ.:
  3. Վրաստանում, համամիութենական՝ Վլադիմիր Մայակովսկու անվան մրցանակ, 1981 թ.:
  4. Մաքսիմ Գորկու անվան համամիութենական լավագույն առաջին գրքերի (ռուսերեն) մրցույթի դափնեկիր՝ «Կենաց ծառ» գրքի համար, 1987 թ.:
  5. Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակ՝ «Մուշեղն ամեն տեղ» գրքի համար, 1987 թ.:
  6. ՀԳՄ տարվա լավագույն մանկական գրքի մրցանակ՝ «Տեղեկատու կատու» գրքի համար, 2002 թ.:
  7. ՀՀ նախագահի մրցանակ՝ «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպի համար, 2004 թ.:
  8. Համահայկական մանկապատանեկան գրականության մրցույթի Առաջին մրցանակ՝ «Չիպո կրիայի և Արեգ տղային տարօրինակ պատմությունը» գրքին, որը թարգմանվեց 5 լեզվով և հրատարակվեց արտերկրներում, 2005 թ.։
  9. Ռուսաստանի հայերի միության հայտարարած մրցանակաբաշխության
    2-րդ մրցանակ՝ «Հայոց արևակենտրոն կնիքը» գրքին, 2007 թ.։
  10. ԱՊՀ երկրների գեղարվեստի մրցույթի մրցանակ՝ Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գրքի համար, 2012 թ.
  11. ՀՀ պետական մրցանակ՝ «Է» բանաստեղծական ժողովածուին, 2013 թ.:
  12. Լեհաստանի գրողների միության Կլեմենս Յանիսկու մրցանակ, 2016 թ.:
  13. Եվրասիական «Աշխարհին էներգիա» գրական ֆորումի մրցանակ, 2018 թ.:
  14. Լեհաստանի գրողների միության Թադեուշ Միսիսնսկու անվան Ֆենիքս մրցանակ՝ հայ-լեհական մշակույթների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, 2018 թ.
  15. Լեհաստանի Պոզնանի գրողների միության գրական մրցանակ, 2019 թ.:
  16. Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան հիմնադրամի Իլյա Ճավճավաձեի մրցանակ, 2022 թ.:
  17. Վրաստանի գրողների միության Տիցիան Տաբիձեի անվան մրցանակ, 2022 թ.:
  18. ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան «Վարպետ» մրցանակ, 2024 թ.:
  19. Վրաստանի պոեզիայի միջազգային փառատոնի «Փառատոնի մրցանակ», 2025 թ.:

ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐ

  1. ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում, 2012 թ.:
  2. Բելառուսի պետական Ֆրանցիսկ Սկորինիի շքանշան, 2015 թ.:
  3. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեության 1700 ամյակի մեդալ, 2001 թ.:
  4. ԱՊՀ երկրների ինֆորմացիոն դաշտի ձևավորմանը մատուցած մեծ ծառայությունների համար՝ «Բարեկամության ծառը» ոսկե մեդալ (042), 2002 թ.:
  5. Մոսկվայի գրողների միության Մ. Լերմոնտովի մեդալ:
  6. Ռուսաստանի և Մոսկվայի գրողների միությունների Ա. Գրիբոյեդովի մեդալ:
  7. ՀՀ մշակույթի նախարարության մշակույթի զարգացման համար՝ ոսկե մեդալ, 2002 թ.:
  8. ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացու անվան մեդալ, 2012թ.:
  9. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016 թ.:
  10. Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ:
  11. Հակոբ Մեղապարտի մեդալ:
  12. Հովհաննես Թումանյանի մեդալ:
  13. Պետո Յավարովի անվան մեդալ (Բուլղարիա):
  14. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 2021թ.:
  15. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 2022թ.:
  16. Արցախի գրողների միության Գրիգոր Նարեկացի մեդալ, 2022 թ.:
  17. Քաղաքացիական ծառայության բարձրագույն դասի պետական խորհրդականի կոչում:
  18. ԱՊՀ երկրների գրահրատարակչական և գրատարածման դաշտի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար արժանացել է ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվոգիր, 2009 թ.:

ԱՆԴԱՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  1. Հայաստանի գրողների, լրագրողների, նկարիչների (պատվավոր) միություններ
  2. Բուլղարիայի անկախ գրողների միություն
  3. Բելառուսի գրողների միություն
  4. Գրողների ինտերնացիոնալ ասոցիացիա (ԱՄՆ, 2022 թ.)

Հասցե՝Երևան 05, Յու. Գագարինի 135,
հեռ. բն. 77-20-30, աշխ. 52-86-00, 56-38-11։