ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1954 թ. հունվարի 1-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):
Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:
Աշխատել է Արագածի, Լոռու մարզերում և Երևանում որպես հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության, գեղագիտության ուսուցիչ:
Եղել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետական ծրագրերի, կրթության և մշակութային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետը (2004-2009 թթ.), նաև աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալությունում` որպես պոլիգրաֆիայի բաժնի պետ (2009-2010 թթ.), ապա (2010-ից) «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես տպագիր արտադրանքի բաժնի պետ:

ԵՐԿԵՐ

1. Հեծանվորդը տակառում, Եր., 2013։
2. Գոռան լիճ (պատմվածքներ), Եր., 2010:
3. Բառի գույնը (բանաստեղծություններ), Եր., 2007։
4. Զննումներ (բանաստեղծություններ), Եր., 1999։

Հասցե՝ Երևան 59, Նոր Նորքի 9-րդ զանգված,
Վիլնյուսի 85, բն. 56
հեռ. բն. 66-54-90, բջջ. 094-31-37-83։