Վախճանվեց գրող ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ

Վախճանվեց գրող ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ

Մի մարդ էլ գնաց… գրող մարդ, արարող, իր խոնարհ տեսակի մեջ ըմբոստ, ընդվզող… ընկեր, բարեկամ, հարազատ, մտերիմ մարդ…

1947-ին է ծնվել, Երևանում: Երևանում դպրոց է հաճախել, Երևանում էլ ավարտել բարձրագույնը:

1979-1981թթ. աշխատել է ՀԳՄ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյում, որպես տնօրենի տեղակալ: 

1982-1995թթ.՝ «Գրական թերթ»-ի պոեզիայի բաժնի վարիչ:

1995-2003 թթ. ծառայել է Հայաստանի Զինված ուժերում:

2005-2012 թթ. եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր: Այնուհետև՝ գրական աշխատող:

Սամվել Կոսյանի պիեսները բեմադրվել են Հայաստանում, Իրանում, Միացյալ Նահանգներում:

2000 թ. Իրանում՝ միջազգային թատերական փառատոնում, նրա «Գուցե փրկվենք» պիեսն արժանացել է Գրան պրիի:

«Արտավազդ» թատերական մրցանակի դափնեկիր է:

Արժանացել է ՀԳՄ Ս. Զորյանի, Շանթի, Ավ. Իսահակյանի անվան մրցանակների:

Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Ս. Կոսյանի գործերը թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն և այլ լեզուներով:

Առաջին՝ «Գույներ» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1976 թվականին, վերջինը՝  «Ջութակի նվագակցությամբ» պիեսների գիրքը (պարսկերեն) 2018-ին: Առաջինից մինչև վերջինը՝ 21 գիրք և թարգմանությունների չորս ժողովածու:

Ցավակցում ենք հարազատներին, մտերիմներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Սամվել Կոսյանին, ովքեր վայելել են նրա ստեղծագործությունների ջերմությունը, ովքեր նրա հետ ճանապարհ են անցել:

                                                                                                                   ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ