ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
Սկսել ենք ավելի ու ավելի հաճախակի հրաժեշտ տալ մեր արվեստագետներին: Հեռանում են մեր ընկերները, հարազատներն ու մտերիմները: Եվ՝ Արտաշես Արամը, ընդամենը՝ 71 տարեկան: Բանաստեղծ, դրամատուրգ, բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ մեր գրչակիցը:
Ռուսերեն է թարգմանվել, անգլերեն, լեհերեն, սերբերեն ու պարսկերեն: Իսկ 1992-ին նրա «Սգասյուն տաճար» պոեմն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի, 1998-ին՝ «Գիշերվա ժամ» ժողովածուն՝ Պարույր Սևակի անվան մրցանակի: «Նաիրյան Քրոնիկոն» գրքին շնորհվել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի (ԱՄՆ) մրցանակ՝ 2010 թվականին:
Բեղուն է եղել Արտաշես Արամի գրիչը: Վկայությունը՝ հեղինակած տասնյակ գրքերը`«Դեղձանիկներ»-ից մինչև «Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս» ժողովածուն: Անցած ճանապարհը՝ հեռուստատեսություն, «Ավանգարդ» թերթ, «Նոր դար» ամսագիր5
Ցավակցում ենք հարազատներին՝ համոզված, որ հայ մարդը դեռ երկար շարունակելու է վայելել մեր Արտաշեսի թողած ազնիվ ու հարուստ գրականությունը:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



