ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արձակագիր, մանկավարժ, ՀԳՄ անդամ 2026 թ․

Ծնվել է 1980 թվականի՝ օգոստոսի 1-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։

            Ավարտել է Երևանի Մ․ Խորենացու անվան համալսարանի՝ Բանասիրական ֆակուլտետը, Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտակրթական միջազգային կենտրոնը»՝ ստանալով «Կրթության կառավարիչ» մագիստրոսի որակավորում։ 

2006 թվականից աշխատել է «Աղասի Այվազյան» մասնավոր դպրոցում, «Օտար լեզուների Մակսեդան» դպրոցում, Ջրվեժի միջնակարգ դպրոցում, Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում։

2018 թվականից աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես փաստաթղթաշրջանառության բաժնի մասնագետ։

Կրթության տեսչական մարմնի կողմից կազմակերպվող հանրակրթական դպրոցների ստուգումների շրջանակներում իրականացնում է դասալսումներ մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում։

Փորձագիտական աշխատանքներ է իրականացրել ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ձևավորած աշխատախմբերում։ Համահեղինակ է՝

1․«Հայոց լեզվի չափորոշչային նվազագույն և բարձր պահանջների՝ թեմատիկ պլանավորման փաթեթ» (7-րդ դասարանի համար),

2․ «Գրականության չափորոշչային նվազագույն և բարձր պահանջների՝ թեմատիկ պլանավորման փաթեթ» (7-րդ դասարանի համար),

3․ «Հանրակրթական պետական նոր չափորոշիչ, գնահատման բաղադրիչների ձևավորում», (7-րդ դասարանի համար)։

 Համահեղինակ է «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության սեղծագործական համահայկական ծրագրի, որը ստացել է ԿԳՄՍՆ երաշխավորություն։

Կրթական-մանկավարժական թեմաներով զեկույցներ է ունեցել գիտակրթական միջազգային մի շարք գիտաժողովներում։ Գիտական  վեց հոդվածի հեղինակ է։

2017 թվականից տպագրվել է հայաստանյան և Սփյուռքի մամուլում: Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական,  հրապարակախոսական հոդվածների:

ԵՐԿԵՐ

  1. «Տատիկիս շերեփի բույրը» (համահեղինակ), Եր․, 2016։
  2. «Գրական և արտադասարանային միջոցառումների սցենարներ», Եր․, 2017։
  3. «Մամիկ», Եր․, 2022։
  4. «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա», 6 հատոր (երաշխավորված ԿԳՄՍՆ կողմից), Եր․, 2022։
  5.  «Ամառային առաջադրանքների գրատետրեր» 5-8-րդ դասարանների համար, Եր․, 2022:
  6. «Petite», Եր․, 2025։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

  1. 2019 թ․ «Գարուն ա, ձուն ա արել» պոեզիայի մրցույթ՝ առաջին տեղ
  2. 2025թ․ «Ամենաընթերցված գրականագիտություն» անվանակարգ», Գրանիշ գրական համայնք

Հասցե՝ Երևան, Ավան,

Մ․ Բաբաջանյան 3-րդ փող․, տուն 59
Հեռ.՝ 093-03-16-55