ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ
Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թարգմանիչ, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԳՄ և ԱԳՄ անդամ ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԸ։
Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ապրել՝ հաղթահարելով, գործել՝ խիզախաբար, ուսուցանել՝ ինքն իրեն չխնայելով։ Գրել՝ ոչինչ չթաքցնելով։ Բանաստեղծություն, էսսեներ, հուշագրություն, հրապարակախոսություն… Գրքեր տասնյակ, հատորներ բազում…
Եվ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքի գերազանցության համար» մեդալ,
ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ,
ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան,
Հայաստանի ԳՄ ոսկե մեդալ,
ԱՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակ։
Սկիզբը՝ 1930 թ., եզրագիծը՝ 2026, հուլիս…
Ցավակցում ենք հարազատներին ու մտերիմներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու հասկացել են Սոկրատ Խանյանին, եղել են նրա ուսանողը, ոգեշնչվել նրա ստեղծածով ու սպասել նոր արարումի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



