ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐԻՑ Հետաձգված դատավարություն
Ապրիլի 21-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի հերթական դատական նիստը, ուր վիճարկվում էր ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան սեփականության իրավունքը: Դատական նիստը դարձյալ սկսվեց առանց ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության: Նիստին չէր ներկայացել նաև ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը: Նիստը նախագահում էր վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը: Նիստի բացումից հետո խոսքը տրվեց ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանին: Նրա կարծիքով՝ դատախազության ներկայացուցչի բացակայությունը խոչընդոտ էր նիստի շարունակման համար, քանի որ դատական նախորդ նիստը հետաձգվել էր լրացուցիչ փաստերի և ապացույցների ներկայացման համար:
Դատավորը՝ հաշվի առնելով փաստաբանի դիրքորոշումը, առաջարկեց գործի քննությունը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 8-ին:
Ի դեպ, ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը վիճարկող դատավարության բոլոր դատական նիստերը հետաձվել են՝ նշանակելով ՀԳՄ շենքի հարցով դատական նիստը՝ սեպտեմբերի 17-ին, իսկ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան հարցով նիստը՝ սեպտեմբերի 23-ին:



