ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացրած, Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի նկատմամբ տրված սեփականության իրավունքի վիճարկմանը վերաբերող հայցի հերթական դատական նիստը: Այն վերաբերում էր ՀԳՄ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքին: Նախնական հարցադրումը ներկայացրեց ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը, ապա ելույթ ունեցավ դատավարությունում երրորդ անձի կարգավիճակով ՀԳՄ-ի իրավունքները պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ: Այնուհետև նիստը նախագահող դատավոր Զարիկյանը հարցեր ուղղեց դատախազին և փաստաբաններին: Գույքերի պատկանելության վերաբերյալ երկուստեք՝ դատախազության ներկայացուցչի և փաստաբանների պարզաբանումները լսելով, առաջացավ փակուղային իրավիճակ՝ ՀԳՄ շենքի և հողամասի պատկանելության վերաբերյալ, որին տեղում դժվարացավ պատասխանել դատախազության ներկայացուցիչը և առաջարկեց դատը հետաձգել: Դատավորն ընդունեց այն և առաջարկեց կողմերին դատավարությունը շարունակել ս/թ սեպտեմբերի 17-ին, որն ընդունվեց: Փաստենք, որ դատավարությանն, ինչպես միշտ, չի ներկայանում ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը:



