Ցավակցում ենք

Ցավակցում ենք   

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ռուսաստանի գրողների միության, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ, հայ ժողովրդի բարեկամ Տատյանա Վլադիմիրովնա Յուրգենսոնը:

Տատյանա Յուրգենսոնը Հայաստանի գրողների միության <<Կանթեղ>> մրցանակի մրցանակակիր է, որը շնորհվում է թարգմանության ոլորտում ունեցած վաստակի համար։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Տատյանա Յուրգենսոնի ընտանիքին, ընթերցողներին, հարազատներին…