«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում ՀՀ Գրողների միությունը և  «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար։

Նպատակը օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործությունները։

Թեման՝ հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքը իբրև արարող և միավորող ուժ հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։

Ներկայացնել անտիպ (ոչ մի կերպ չհրապարակված) ստեղծագործություններ՝  հետևյալ չորս ժանրերում՝

Արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև 40 էջ/

Դրամատուրգիա – մինչև 40 էջ

Պոեզիա -պոեմ կամ բանաստեղծական շարք/մինչև 15 էջ/

Մանկապատանեկան – հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/

Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է 4 մրցանակային տեղ՝

1-ին՝ յուրաքանչյուրին 200 000 դր․

2-րդ՝ յուրաքանչյուրին  140 000 դր․

3-րդ՝ յուրաքանչյուրին 120 000  դր.

Հատուկ մրցանակ՝ յուրաքանչյուրին 100 000 դր.։

Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ` 12.06.2026 (յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայանալ միայն մեկ անվանակարգում)։

Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարով, վրան՝ կեղծանուն։

Գործերը հանձնել Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՝  Հայաստանի Գրողների միությունում  հուլիսի 3-ին, ժամը 14։00-ին։